Պահոց | 2:18 ե.

ՄԻԽԱՅԻԼ ՎԵԼԼԵՐ

11 Հլս

Յուրաքանչյուր ոք երբեմն երազում է այն մասին, որ ինչ-որ մեկը` ուժեղ, խելացի, բարի, օգնության գա իր դժվար ժամին, որ հասկանա իր հոգին, մեղմի դառնությունը, ասի, որ ամեն ինչ կշտկվի,- և շտկի: Որ նա լինի հուսալի ու ամենակարող, և նրա հետ ամեն բան, ինչ երազել ես,  դառնա հասարակ ու իրագործելի: Որ նա լիցքավորի անսահման էներգիայով, աներեր հավատով, ինչն այնպես չի հերիքում մարդուն ճակատագրի հետ պայքարում: Քանի որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես չի բավականացնում ուժը, կամ քաջությունը, կամ փողը, կամ գիտելիքը, կամ ցանկությունը, կամ առողջությունը և միայնակ երբեմն գլուխ չենք հանում այս ամենից…crowdfunding_twitter_helping

ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ

11 Հլս

Երբ մարդը շատ երկար է ինչ-որ բան ցանկանում, նրա համար անսովոր դժվար է լինում դադարել այդ բանն ուզելը, այսինքն դժվար է խոստովանելը, որ ինքն այլևս դա չի ցանկանում կամ որ այժմ կնախընտրեր ուրիշ մի բան: Սպասումը սնուցում է ցանկությունը, սաստկացնում է այն: Եվ որքան երկար դա ձգվի, այնքան ավելի դժվար ինքներս մեզ կխոստովանենք, որ իզուր ենք վատնել տարիները` սպասելով նշանին, քանի որ երբ մեզ վերջապես այդ նշանը տան, այն մեզ այլևս բոլորովին հետաքրքիր չէ: Այն, ինչն այդքան կրքոտությամբ ուզում էինք, մեզ համար կորցրել է ամեն հրապույր, և նույնիսկ ծուլանում ենք վեր կենալ տեղից ու ընդառաջ գնալ ուշացած կանչին,- հավանաբար այն պատճառով, որ սովորել ենք ապրել սպասման մեջ (իրականում դա խաղաղ, չեզոք և անվտանգ կյանք է)` հոգու խորքում հասկանալով, որ այդպես էլ երբեք չենք տեսնի մեր ուզածը…NS00OTZmL

%d bloggers like this: