Պահոց | 1:57 ե.

ԹԵՈԴՈՐ ԴՐԱՅԶԵՐ

9 Հլս

Սերն այս աշխարհում շարժվում է խճճված, չտրորված արահետներով: Մայրական սերը ամենակարողն է, նախաստեղծ, եսասեր և միևնույն ժամանակ անկաշառ: Այն ոչնչից կախված չէ: Կնոջ և տղամարդու կամ սիրուհու և սիրեցյալի սերը փոխադարձության ու հոգեհարազատության դյութալի կապանքն է, քնքշանքի ու հոգատարության մրցությունը: Հոր սերը որդու կամ դստեր նկատմամբ, եթե այդ սերը գոյություն ունի, կայանում է նրանում, որ տրվի առատորեն, անչափ` փոխարենը ոչինչ չակնկալելով: Դա օրհնանք ու խրատ է ճամփա գնացողին, որի անվտանգությունը ձեզ համար ամենաթանկն է, դա թուլության և ուժի մանրակրկիտ կերպով կշռադատված հարաբերությունն է, որ ստիպում է վշտանալ սիրելիի անհաջողությունից և հպարտանալ նրա հաջողության դեպքում: Այսպիսի զգացումը վեհանձն է և վսեմ, այն ոչինչ չի խնդրում և ձգտում է միայն տալ խելամտորեն ու առատաձեռն:Dreiser 432-25 (2)1

%d bloggers like this: