Պահոց | 3:56 ե.

ՋՈՆԱԹԱՆ ԿՈՈՒ

6 Հլս

— Պատմիր ինձ սիրո մասին:

— Չեմ կարող, այդ մասին չի կարելի պատմել:

— Դա ցավո՞տ է:

— Այո:

— Բայց դրան արժե՞:

— Այո:

— Իսկ ի՞նչ տեսակ ցավ է:

— Դու քեզ զգում ես անչափ դատարկված ու շփոթված: Կարծես ուզում ես ցանցով որսալ քամին: Կյանքում առաջին անգամ դու հստակ գիտես, թե ինչ ես ուզում: Օրեր շարունակ դա ես փնտրում: Նա գալիս է մի ակնթարթ ու կրկին հեռանում է: Հետո նորից վերադառնում է: Երբ դու նրա հետ ես, ում սիրում ես, դու երջանիկ ես… համարյա միշտ… սկզբում…

— Եվ դա դրան արժի՞:

— Այո:

— Վայրկյաններ կան, որ կյանք արժեն: Դու դրան հավատու՞մ ես:

— Այո, կարծում եմ` հավատում եմ…Хачатур Азизян

ԷՆԴՐՅՈՒ ՆԻԿՈԼ

6 Հլս

— Ես սիրում եմ քեզ…

Այս խոսքերին իրականում կարող է լինել միայն մեկ պատասխան, և այն պետք է արտասանել արագ, այլապես շատ շուտով օդի մեջ կախ կընկնի մոլորված շփոթմունքը:

Ահա, թե ինչ գիտեմ ես կյանքի մասին: Ես գիտեմ, որ աշխարհում սերն այնքան էլ շատ չէ, որպեսզի մեզ թույլ տանք այն շռայլել: Թանկ է յուրաքանչյուր փշրանքը: Ու եթե մենք երջանկություն ենք ունեցել գտնելու սերը (կարևոր չէ, թե որտեղ), մենք պիտի պահպանենք ու վայելենք այն` որքան կարող ենք, մինչև վերջին համբույրը…021

%d bloggers like this: