Պահոց | 6:18 ե.

ՍԵՍԻԼԻԱ ԱՀԵՐՆ

5 Հլս

Ծիծաղելի բան է կյանքը, այնպես չէ՞: Դու ինչ-որ բան ես երազում, ծրագրեր ես կազմում, մտածում ես, որ ամեն ինչ կանխատեսել ես, գիտես, թե որ կողմն է պետք գնալ, և հանկարծ… բոլոր ճանապարհային նշանները հանված են, հողը փախչում է ոտքերի տակից, հյուսիսն ու հարավը փոխել են իրենց տեղերը, և դու հասկանում ես, որ մոլորվել ես: Պարզվում է` որքան հեշտ է շեղվել ուղուց…

Ինչու՞ ենք մենք դադարում հավատալ ինքներս մեզ: Ինչու՞ ենք մենք ղեկավարվում միայն փաստերով, տրամաբանությամբ, ինչով ասես, միայն ոչ մեր երազանքներով…Pipa1

ՋՈՐՋ ՄԱԿԴՈՆԱԼԴ

5 Հլս

Մեծ իմաստնություն է պետք մարդուն հասկանալու, թե երբ նա պետք է հեռանա, փոխարենը հիմարությունը կարող է հուշել, թե երբ է պետք անմիջապես վերադառնալ…

Կան տեղեր, որտեղ դուք կարող եք մտնել, կան տեղեր, որտեղից դուք կարող եք դուրս գալ, բայց միակ տեղը (եթե երջանկություն եք ունեցել այն գտնել), որտեղ դուք կարող եք ելումուտ անել, ձեր տունն է…george-macdonald-sepia

%d bloggers like this: