Պահոց | 5:05 ե.
Պատկեր

ՏԵՐՅԱՆԻ ՁԵՌԱԳԻՐԸ

21 Հլս

DF82eOSTyqU

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻՑ ԼԱՎ Է

21 Հլս

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը…

 ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ա. Միսկարյանին հասցեագրած նամակիցS_Yh9r6Cuhk

ՖՐԱՆՍՈՒԱ ՄՈՐԻԱԿ

21 Հլս

 Որքան տարօրինակ է, որ կյանքի սկզբում, երբ մարդուն բաժին է ընկնում մի փոքր երջանկություն, ներքին ձայնը չի զգուշացնում, չի ասում նրան. «Թեկուզ հարյուր տարի ապրես, այլևս երբեք չես տեսնելու այլ խնդություն, քան այս մի քանի ժամերն են»: Ուրեմն վայելեք այն, երջանկության բաժակն ըմպեք մինչև հատակը, ձեզ այլևս երբեք բաժին չի հասնի: Քո ճանապարհին հանդիպել է երջանկության աղբյուրը, հիշիր` սա առաջին ու վերջինն է: Հագեցրու ծարավդ մեկընդմիշտ, դու այլևս երբեք չես խմելու…72533909371122

ԹԵՐՐԻ ՓՐԱԹՉԵԹ

21 Հլս

Որքան ասեք` կարելի է թափառել աշխարհով մեկ ու այցելել զանազան քաղաքներ, բայց գլխավորն այն է, որ հետո վերադառնաք այնտեղ, ուր հնարավորություն կունենաք վերհիշելու այն ամենը, ինչ տեսել եք: Դուք իրապես ոչ մի տեղ էլ եղած չեք լինի, քանի դեռ չեք վերադարձել տուն:post-281977-1368199476

ԱՆՏՈՆԻԱ ԲԱՅԵԹ

21 Հլս

Մարդն իր մտքերի, շնչառության ու արարքների, մարմնական կազմի  ու հոգու վերքերի, սիրո, անտարբերության ու հակակրանքների պատմությունն է, իր ժողովրդի ու պետության, իրեն ու իր ժառանգներին կերակրող հողի, իր հարազատ երկրամասի քարերի ու ավազների պատմությունը, վաղուց ծավալված կռիվների ու ոգու մաքառումների, կույսերի ժպիտների ու ծերունիների դանդաղ խոսքի պատմությունը, պատահականությունների ու լարված օրենքների հետզհետե ներգործումի պատմությունը, այս և ուրիշ շատ հանգամանքների պատմությունը, կրակի մի լեզվակ է, որն ամբողջովին ապրում է լիարժեք Բոցերի օրենքով, սակայն բոցավառվելով միայն մեկ անգամ, իր ժամանակին մարում է ու այլևս երբեք չի այրվելու ապագայի անսահման տարածության մեջ:3f72572c030be39b6af3d3b10ef082ee

%d bloggers like this: