Պահոց | 7:36 ե.

Ո՞վ ես դու, որ խռովես երկրից

4 Հլս

imagesNewsBook-ի զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը.

— Երկրում տարօրինակ ձևով սկսել է շահարկվել երկու թեմա՝ արտագաղթը և ԱԱԾ-ն: Սովորաբար, այս երկու թեմաների մասին խոսում են շշուկով, զգուշորեն: Բայց մեզանում սրանց մասին խոսվում է բացեիբաց՝ անհեթեթ, անգամ զավեշտի հասնող մեկնաբանություններով:

— Նախ ԱԱԾ-ի մասին խոսեմ: Մենք տարօրինակ վերաբերմունք ունենք այդ կառույցի նկատմամբ: Կարծես, խոսքը թշնամական կառույցի մասին է: Համատարած ատելություն կա ԱԱԾ-ի աշխատանքի և նրա ներկայացուցիչների նկատմամբ: Ենթադրում եմ, որ այդ վերաբերմունքը գալիս է խորհրդային ժամանակներից՝ ՊԱԿ կոչվող երևույթի նկատմամբ ունեցած վախի, արհամարհանքի համատարած մթնոլորտից:

— Պարոն Չարխչյան, խորհրդային տարիներին դժվար թե կարողանային ծիծաղելի ձայնագրություններ տարածել ՊԱԿ-ի աշխատակիցների՝ քաղաքացուն «վերբովկա» անելու սցենարով:

 10450853_482667111863171_1335741361442954553_n— Ինչ վերաբերում է «վերբովկա» անելու երևույթին, ապա դա այդ կառույցի մշտական աշխատաոճն է, և այլ կերպ դժվար թե այդ կառույցը հավաքագրի մարդկանց:

— Մի՞թե այդ կառույցն այնքան ապաշնորհ է դարձել իր մշտական աշխատաոճում, որ արդեն նրա աշխատակիցներն են երկու ոտքով ընկնում թակարդը: Եվ հետո նրա աշխատանքային պրոցեսը, որ պետք է լինի խիստ ծածուկ, խիստ փակ, դառնում է համընդհանուր քննարկման առարկա:

— Եթե քննարկման առարկա է դառնում մի «վերբովկայի» պատմություն, կարող ենք համարել, որ դա պատահական ձախողում էր: Բայց այնքան պարբերաբար է այդ կառույցը ձախողումներ ու տապալումներ արձանագրում, որ, իրոք, արդեն ծիծաղելի է: Եվ այդ պատմությունները դառնում են համընդհանուր քննարկման նյութ, ինչպես շոուբիզնեսի որևէ աստղի անձնական կյանքն են քննարկում: Կառույցն, իհարկե, պետք է լրջանա և վերանայի իր աշխատաոճը: Այլ խնդիր է, թե ԱԱԾ-ի ինչին է պետք հավաքագրել կուսակցական պատկանելություն ունեցող մարդկանց, այն դեպքում, երբ այս կառույցը հարցերը պետք է լինեին դրսի հետ՝ արտաքին թշնամու հետ կռիվ տալով: Իսկ զգացե՞լ եք, որ մեր ժողովուրդն այլևս որևէ բանից չի զարմանում: Եվ ցանկացած թեմա՝ անգամ արտագաղթի պես ողբերգական խնդիրը, դարձել է օրվա քննարկելիք հարց, որի մասին այնքան կխոսեն, մինչև կգա հաջորդ հետաքրքիր լուրը: Սևակն էր ասում, որ բառերն անընդհատ կրկնվելուց կորցնում են իրենց նշանակությունը: Այսօր մենք ճիշտ այդ երևույթին ենք բախվել:

— Եթե նախկինում մարդիկ երկրից հեռանում էին լուռ՝ առանց հարայ-հրոցի, ապա եկավ մի շրջան, որ արտագաղթն սկսվեց ուղեկցվել լացի ու կականի տեսարաններով: Դրան հաջորդեց անեծքն ու ատամների կռճտոցը արտագաղթը հրահրողների նկատմամբ: Հիմա արդեն արտագաղթողները հեռանալուց առաջ և հետո չեն մոռանում թուքումուր տեղալ  բոլորիս վրա, երկրի վրա, հայհոյել անգամ հայրենիքը:

 — Արտագաղթի մասին պետք է խոսել խորագույն զգուշությամբ՝ շատ հիմնավորված ուկառուցողական վերլուծություններ անելով, ոչ թե դարձնեն մատի փաթաթան ու բոլոր հնարավոր և ոչ տեղին առիթներով մատնացույց անեն: Վերջերս կարդացի մի դերասանի հայտարարություն, որ ասում էր, թե լքում է Հայաստանը, գնում է, հրաժարվում է երկրից: Հայրենիքից չեն խռովում: Չի կարելի խռովել հայրենիքից: Ո՞վ ես դու, որ խռովես երկրից: Կամ ի՞նչ մի մեծագույն հերոսություն է հայրենիքը լքելը: Դրան ժամանակին ուրիշ բան էին ասում՝ դավաճանություն: Հիմա, կարծես, նույնիսկ դա է կորցրել իր նախնական նշանակությունը:

Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի

ՄԱՑՈՒՈ ՄՈՆՐՈ

4 Հլս

Մենք վախենում ենք անգործ նստել: Վախենում ենք ինչ-որ բան չհասցնել: Կարծես հնարավոր է ամեն ինչ հասցնել: Կարծես թե այն, ինչը հասցնում ենք, որևէ մեկին պետք է: Ունայնությունն է մեր կյանքի իմաստը…

Եթե երկար ժամանակ լուռ մնաս` մարդիկ հեշտորեն կդադարեն քեզ նկատել: Հենց դադարես խոսել` կվերածվես անտեսանելի մարդու: Շրջապատող մարդիկ նկատում են ոչ թե մեզ, այլ իրենց նկատմամբ մեր արձագանքը: Բավական է որևէ կերպ չարձագանքել նրանց արարքներին կամ խոսքերին, և դու կանհետանաս:0a0153db8b62e980bc0dfb99cd01cd2f

ԴԱՖՆԱ ԴՅՈՒ ՄՈՐԵ

4 Հլս

Ոչ ոք իրավունք չունի խաղալու մարդկանց կյանքի հետ, չի կարելի ներխուժել նրանց հոգու  մեջ, զվարճանալ  նրանց զգացմունքներով: Քո խոսքը, հայացքը, ժպիտը, կիտված հոնքերն անհետևանք չեն անցնում, նրանք մեկ ուրիշի մոտ արթնացնում են այս կամ այն արձագանքը` բարյացկամություն կամ հակակրանք: Դու սարդոստայն ես հյուսում, որը ոչ վերջ ունի, ոչ սկիզբ, թելերը փաթաթվում են ուրիշ թելերի հետ, փաթաթվում են իրար այնպես, որ դու միայնակ չես կարող դուրս պրծնել դրանցից, քո պայքարը, քո ազատությունը կախված է մյուսներից…789987

ԴԱՆԻԻԼ ԳՐԱՆԻՆ

4 Հլս

Մանկապարտեզում նստել է աղջնակը, կենտրոնացած ինչ-որ բան է նկարում: Մոտենում է դաստիարակը.

— Ի՞նչ ես նկարում:

— Ե՞ս: Աստծուն,- վստահ պատասխանում է երեխան:

— Բայց նրան ոչ ոք չի տեսել:

— Հիմա կտեսնեն:image_561812122004173038270

%d bloggers like this: