Պահոց | 1:29 ե.

ՄԻՇԻԼ ԷՆԴԵ

3 Հլս

Գիտե՞ք, իմ փոքրիկ բարեկամներ, հավերժության տեսանկյունից ամեն ինչ հաճախ ներկայանում է բոլորովին ոչ այնպես, ինչպես տեսնում ենք Ժամանակի թագավորությունում: Հավերժության տեսանկյունից չարն ի վերջո ստիպված է ծառայել բարուն:

Այստեղ ներքին հակասություն կա: Չարը միշտ ձգտում է հաղթել բարուն, բայց չէ՞ որ առանց բարու չարը գոյություն ունենալ չի կարող, առանց բարու չարը չկա: Եթե չարն ինչ-որ ժամանակ աշխարհում ստանար անսահման իշխանություն, այն անկասկած կավերեր ամենն, ինչին ձգտում է իշխել: Եվ այդ պատճառով էլ, իմ թանկագիններ, չարը գոյություն ունի սոսկ այն բանի հաշվին, որ ինքը կատարյալ չէ: Եթե չարիքը դառնար ամենակարող, նա կոչնչացներ ինքն իրեն: Այդ պատճառով էլ հավերժության մեջ չարը տեղ չունի: Հավերժ է միայն բարին, քանի որ այն գոյություն ունի ինքնին ու իր ներսում հակասություն չի կրում:8858ad15bc