Պահոց | 10:28 ե.

ՖՐԱՆՍՈՒԱ ՄՈՐԻԱԿ

14 Դկտ

Միայնակ մարդը չի կարող մշտապես պահպանել հավատն իր նկատմամբ: Մեզ անհրաժեշտ է, որպեսի մեր կողքին լինի մեր ուժի վկան` ինչ-որ մեկը, ով պահում է ստացած հարվածների հաշիվը, նշում է հաջողությունները, անհաջողությունները և մեզ դափնիներով է զարդարում հաղթության օրը,- ինչպես մի ժամանակ դպրոցում` պարգևատրման օրը, երբ ստանալով գովասանագիրը և գրքերի տրցակը, ես ծնողների բազմության մեջ փնտրում էի մորս, և փողային նվագախմբի հնչյունների տակ, որը քայլերգ էր հնչեցնում, նա մտավի իմ գլխին էր դնում ոսկե դափնեպսակը…

«Իժերի կծիկը» գրքից4412968-lettre-ouverte-a-francois-mauriac

ԳԼԵՆ ԿՈՒԿ

14 Դկտ

Եթե միշտ ընթանաս հեշտ ճանապարհով, ապա հազիվ թե անհրաժեշտության դեպքում կբավականացնի վճռականությունդ դժվարին քայլ կատարել: Պետք է անել այն, ինչը ճիշտ ես համարում ու գիտես, որ դա այդպես է: Հարյուրից 99-ի դեպքում դու գիտես, թե ինչ է պետք անել, սակայն զանազան պատճառաբանություններ ես հորինում, քանի որ ճիշտ վարվելը չափազանց դժվար է և բազում անհարմարությունների պատճառ է դառնում:

Մարդիկ չեն սիրում, երբ իրենց հրահանգում են, թե ինչպես ճիշտ վարվել: Իրականում նրանք չեն ցանկանում ճիշտ վարվել: Նրանք ցանկանում են անել այն, ինչ իրենց խելքին փչում է: Իսկ երբ գալիս է հատուցման ժամանակը, պարզվում է, որ նրանք ոչնչով մեղավոր չեն:1379358701_9d5d34ecaaf2cc78201c329a617