Պահոց | 11:11 ա.

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ

8 Դկտ

Հետագայում, գրքեր ուսումնասիրելով, Կան իմացել է, որ փաթիլը երկնքում վեցաթև աստղի ձևով բյուրեղանում և երկիր իջնելով` ձևը կորցնում ու անհետանում է մոտ ութսուն րոպեի ընթացքում, որ յուրաքանչյուր փաթիլ իր ձևն ստանում է բազմաթիվ անբացատրելի և խորհրդավոր պատճառներով, այլևայլ գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են քամին, ցուրտը, ամպերի բարձրությունը, և այդ ժամանակ էլ նա կռահել է, որ գոյություն ունի կապ մարդկանց և փաթիլների միջև: Կարսի գրադարանում նա իր «Ես` Կան» բանաստեղծությունը գրել է փաթիլի մասին խորհրդածելով, իսկ հետագայում մտածել, որ «Ձյունը» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուի հիմքում ընկած է այդ նույն փաթիլը…

Ինչպես նա էր համարում, յուրաքանչյուր մարդ ունի այդպիսի փաթիլ, որը կարող է ներկայացնել նրա կյանքի ողջ ներքին պատկերը: Հիշողության, երևակայության և տրամաբանության առանցքները, որոնց վրա նա տեղադրել է իր բանաստեղծությունները, վերցրել է Բեկոնից` մարդկության իմացության ծառի դասակարգման օրինակով, և Կարսում գրած բանաստեղծությունները մեկնաբանելով` երկար մտորել, թե ինչ են նշանակում վեցաթև փաթիլի բյուրեղների վրա գտնվող կետերը… Ըստ Կայի` յուրաքանչյուր մարդու կյանքի հիմքում ընկած է նման փաթիլ և նման պատկեր, և յուրաքանչյուր մարդու անձնական փաթիլը մեկնելով` հնարավոր է ապացուցել, որ մարդկային էակները, որոնք հեռավոր նմանություն ունեն միմյանց, իրականում խիստ տարբեր են, տարօրինակ և անհասկանալի:

Թարգմ. Հակոբ ՍողոմոնյանOrhan_Pamuk

ՋԵՅՄՍ ԲՈԼԴՎԻՆ

8 Դկտ

Ժամանակը բոլորի համար նույնն է, ինչպես ջուրը` ձկների համար: Բոլորը նույն ջրում են, ու եթե որևէ մեկը փորձում է հայտնվել դրանից դուրս, նրա հետ պատահում է ճիշտ այն բանը, ինչ ձկների հետ` նա զոհվում է… Մեծ ձկները խժռում են փոքրերին: Ահա և վերջ: Մեծ ձկները խժռում են փոքրերին, իսկ օվկիանոսը թքած ունի…загруженное