Պահոց | 12:04 ե.

ՌՈԲԵՐՏ ՋԵՅՄՍ ՈՒՈԼԵՐ

4 Դկտ

Հիմա ինձ համար կատարելապես պարզ է, որ ես արդեն վաղուց գալիս էի դեպի քեզ, իսկ դու` ինձ մոտ, թեև մենք չէինք էլ ենթադրում մեկս մյուսի գոյությունը: Մի ինչ-որ խելահեղ վստահություն` թաքնված մեր չիմացության խորքերում, առաջնորդում էր մեզ դեպի իրար: Որպես երկու միանման թռչուններ, մենք ճախրում էինք մեծ հարթավայրում` հպատակված երկնային ինչ-որ մի հաշվարկի, և մեր ապրած բոլոր տարիներն անհրաժեշտ էին նրա համար, որ մենք վերջապես հանդիպենք:

Պարզապես երախտապարտ եմ ճակատագրին, որ հանդիպեցինք: Չէ՞ որ մենք կարող էինք թռչել մեկս մյուսի կողքով, ինչպես երկու փոշեհատիկ` անհունում…robert-james-waller-1