Պահոց | 11:21 ա.

ԺԱՆ ԱՆՈՒՅ

3 Դկտ

Որոշակի բարձրագույն իմաստով աշխարհն ինքը վարակված է անհաջողությամբ, այն իրենից ներկայացնում է անկատրության կատարյալ պատկերը, նա ձախողման գիտակցումն է: Ու երբ սա հասկանում ես, դադարում ես զգալ անհաջողությունը…

Կյանքն այն չէ, ինչ դու կարծում ես: Այն ասես ջրի պես հոսում է ձեր` երիտասարդներիդ մատների արանքով, իսկ դուք դա չեք էլ նկատում: Շտապիր սեղմել մատներդ, պարզիր ձեռքիդ ափը: Պահիր նրան: Կյանքը` դա սիրելի գիրք է, դա մանկիկ է, որ խաղում է քո ոտքերի մոտ, դա նստարանն է քո տան դիմաց, որտեղ հանգստանում ես երեկոյան: Երբևէ (ծերության այդ չնչին մխիթարությունը) դու կհասկանաս, որ կյանքն, այնուամենայնիվ, երջանկություն է:

«Անտիգոնե»-իցnouvelle-image2

ԴԵՆ ՍԻՄՈՆՍ

3 Դկտ

Չարիքը գոյություն չունի: Բռնությունը չկա: Կա միայն իշխանությունը: Իշխանությունը միակ կազմակերպող սկզբունքն է տիեզերքում: Միայն իշխանությունն է ապրիորի իրականությունը: Ցանկացած բռնություն այլ բան չէ, քան իշխանություն կիրառելու փորձ: Բռնությունը հենց իշխանությունն է: Եվ եթե մենք որևէ բանից վախենում ենք, ապա դա տեղի է ունենում այն պատճառով, որ ինչ-որ մի ուժ իր իշխանությունն է տարածում մեզ վրա: Մենք բոլորս փափագում ենք ազատվել այդպիսի վախերից…307263