Պահոց | 11:51 ե.

ՋԵՅՄՍ ՔԼԵՅՎԼ

24 Դկտ

Մենք դեռ մանկուց սովորել ենք անհետանալ ինքներս մեր ներսում, ստեղծել անանցանելի պատնեշներ, որից այն կողմ ապրում ենք: Այլապես մենք, իհարկե, կխենթանայինք ու կսպանեինք մեկս մյուսին կամ ինքներս մեզ:

Համբերություն` նշանակում է քեզ զսպելու ունակություն: Գոյություն ունեն յոթ զգացմունքներ` խնդություն, զայրույթ, սեր, անհանգստություն, թախիծ, վախ և ատելություն: Եթե մարդը կարողանում է զսպել դրանք, ուրեմն նա համբերատար է:p009mtk1_640_360

ՍԱՐՅԱՆԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ` ՄԻՆԻՍՏՐԻ ՀԱՄԱՐ

24 Դկտ

1984 թվականի աշնանը խորհրդային թերթերը հրապարակեցին պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր Նիկոլայ Շչոլոկովը վտարվել է իր պաշտոնից, զրկվել է գեներալական ուսադիրներից և բոլոր կառավարական պարգևներից: Սա ապշեցուցիչ տեղեկատվություն էր: Շելկովը, ով շուրջ 16 տարի ղեկավարել էր երկրի ուժային կառույցներից մեկը, համարվել էր հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, հանկարծ անփառունակ անկում էր ապրում իր հզորության բարձունքից: Նրա բնակարանում, աշխատավայրում խուզարկություններ կատարվեցին և լույս աշխարհ հանվեցին բազմաթիվ արժեքավոր իրեր, որոնք գնահատվեցին որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստություն կամ կաշառք: Դրանց թվում էր նաև Մարտիրոս Սարյանի «Դաշտային ծաղիկներ» կտավը:KMO_090981_05283_1_t201

Ինչպե՞ս էր Սարյանի աշխատանքը հայտնվել մինիստրի մոտ և ինչու՞ այն համարվեց հանցավորության իրեղեն ապացույց: Այս մութ ու խճճված պատմությունը մի քանի վարկածներ ունի, բայց դրանք բոլորն էլ պտտվում են մեկ ընդհանուր առանցքի շուրջ: Համաձայն դրանց, դեպքերն այսպիսի ընթացք են ունեցել:

Հայտնի փաստ էր, որ Շչոլոկովը լրջորեն հրապուրված էր գեղանկարչությամբ և երիտասարդ հասակում նույնիսկ նկարիչ դառնալու երազանք էր փայփայել: Այս հրապույրն էր նաև պատճառը, որ երբ 1971 թվականին նա աշխատանքային այցով եկավ Հայաստան, տեղի պաշտոնյաները մինիստրին ուղեկցեցին Մարտիրոս Սարյանի արվեստանոց: Շչոլոկովն այստեղ զրուցեց նկարչի հետ, դիտեց նրա հին ու նոր կտավները, բայց հատկապես երկար կանգ առավ մի նկարի առաջ, որը կոչվում էր «Դաշտային ծաղիկներ»: Նախարարարական այս «դադարը» ասես ազդանշան լիներ Հայաստանի ՆԳ բարձրագույն սպայակազմի համար: Մինիստրի մեկնումից հետո հայ իրավապահ չինովնիկները 10 հազար ռուբլով գնեցին կտավն ու նվիրեցին իրենց շեֆին: Շչոլոկովը հիացած էր: Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Սարյանին, շնորհակալություն հայտնեց նվերի համար, իսկ հետո նկարը կախ տվեց իր ամառանոցում: Սակայն նույն օրերին «Սովետական միլիցիա» ամսագիրը գրեց, թե իբր Սարյանն անձամբ է այդ կտավը նվիրել ՆԳ մինիստրությանը, ինչից հետո թանկագին նվերն անմիջապես տրամադրվել է ՆԳՆ Կենտոնական թանգարանին:0_9538c_f0528b45_XL

Երբ սկսվեց գործի քննությունը, ոմանք պնդում էին, թե հայերը մոլորեցրել են Շչոլոկովին և վերջինս նույնիսկ պատկերացում չի ունեցել` ինչ ճանապարհով է ձեռք բերվել կտավը: Ասվում էր, որ 10 հազար ռուբլու (այն օրերի համար բավականին պատկառելի գումարի) ձևակերպման համար զանազան կարգի մեքենայություններ էին կիրառվել: Մյուսներն էլ կարծում էին, թե Երևանում ընդամենը կատարել են մինիստրի հրահանգը, և դա առաջին դեպքը չէր:

Ամեն դեպքում, պատժվեցին շատերը, վարկաբեկված մինիստրն իր կնոջ հետ ինքնասպան եղավ, բայց նկարն այդպես էլ Հայաստան չվերադարձավ: Իսկ որոշ ժամանակ անց նրա հետքերն ընդհանրապես խճճվեցին: Որտե՞ղ է այս պահին գտնվում Սարյանի կտավը: Այս հարցին այնքան էլ հեշտ չէ պատասխանել: Մենք դիմեցինք սարյանագետների և նրանք մատնացույց արեցին 1987 թվականին Մոսկվայում հրատարակված «Սարյանի ծաղիկները» ալբոմը: Այնտեղ ասվում էր, որ «Դաշտային ծաղիկներ» կտավը հանգրվանել է Սարատովի Ռադիշչևի անվան պետական գեղարվեստական թանգարանում:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ050712-12

ՊՈԼԼՈ ՄԵՅ

24 Դկտ

Հնարավորությունների իրականացումից հրաժարումը մարդու մոտ հարուցում է մեղքի զգացում ինքն իր հանդեպ: Ստեղծագործական ակտ կատարելով մարդն ինչ-որ բան է սպանում իր անցյալից, որի շնորհիվ ինչ-որ նոր բան կարող է ծնվել ներկայի մեջ: Այդ պատճառով էլ տագնապներին միշտ ուղեկցում է մեղքի զգացողությունը: Թե մեկը, թե մյուսը կապված են հնարավորությունների կենսագործման հետ:

Անհատականությունը երբեք չի զարգանում ինքնիրեն: Մարդն անհատականություն է դառնում միայն այն աստիճանով, որքանով նա կարող է գիտենալ դա, հաստատել դա, կիրառել դա:rollomay

ՆԿԱՐՉԻ ԱՃՅՈՒՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՓՈՐԻ ՄԵՋ

24 Դկտ

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի արխիվում պահպանվում է բացառիկ մի լուսանկար. հանրահռչակ ամերիկացի գեղանկարիչ, արկտիկական ձյուների ու սարցադաշտերի սիրահար Ռոքուել Քենթը Դիլիջանի քաղաքացիներից ընդունում է իրեն հանձնվող նվերը: Այս եզակի վավերագիր-պատկերը չափազանց հետաքրքիր մի պատմության նախասկիզբն է, որն ուզում ենք ներկայացնել:AAA_kentrock_7438

Հայաստանում այսօր էլ առանձնակի սիրով են հիշում Քենթին նաև այն պարզ պատճառով, որ այդ սերը փոխադարձ էր: Ավելին, Քենթը Հայաստանն անվանում էր աշխարհի ամենահրաշալի վայրը:

«Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը: Ակամայից այս փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Երիցս կեցցես դու, հող հայկական, տաղանդների օրրան, հրաշագործների օրրան»,- մի առիթով ասել էր նա: Սիրո նման խոստովանությունն իր բազմաթիվ դրսևորումներն ու ապացույցներն ուներ` սկսած հայկական մատնաքաշից, որ նկարչի համար անմահական ուտելիք էր, վերջացրած երգչուհի Լուսինե Զաքարյանի ձայնով, ում կատարումներն ունկնդրելու համար մի անգամ նույնիսկ Քենթն ու նրա կինը Մոսկվայում դիմեցին բժիշկ Արխանգելսկու օգնությանը. վերջինս կարողացավ բացել կոնսերվատորիայի երգեհոնային դասարանը, և այնտեղ Լուսինեն հնչեցրեց իր աստվածային երգը:adb61ae9eb5d922f_landing

Ռոքուել Քենթը մի քանի անգամ այցելեց Դիլիջան ու այնքան սիրեց այդ քաղաքը, որ այն անվանում էր Փոքրիկ Շվեյցարիա, իսկ հետո որոշեց իր կտավներից մի քանիսը նվիրել տեղի պատկերասրահին: Նկարչի առատաձեռնությունից շոյված դիլիջանցիները պատասխան քայլն արեցին. այդ օրերին քաղաքից ոչ հեռու ընթանում էին հնագիտական պեղումներ, որի ժամանակ հայտնաբերվել էր երեքհազարամյա մի սափոր: Որոշեցին հենց այդ գտածոն էլ նվիրել Քենթին: Նվերն իսկապես թանկագին էր և անսպասելի: Հիացած Քենթը հայրենիք վերադառնալուն պես հայկական անոթը տեղադրեց իր աշխատասենյակի ամենաերևացող հատվածում` աղյուսե վառարանի վրա: buxari1969  թվականին նկարչի կյանքում դժբախտ տարի էր: Կայծակի հարվածից հրդեհվեց նրա տունը: Կրակի ճարակ դարձավ համարյա ամեն բան` բացմաթիվ կտավներ, նկարչի արխիվը: Սակայն հրաշքով այդ մոխիրների մեջ բոլորովին անվնաս էր մնացել դիլիջանցիների նվերը: Պատմում են, որ եղելությունից ապշած Քենթն ասել էր, թե հրդեհն առավել գեղեցիկ է դարձրել անոթը, իսկ այնուհետև բացականչել էր.

— Դե եթե դու այդքան հավերժական ես, ապա կտակում եմ, որ իմ մահից հետո քո մեջ ամփոփեն աճյունս:

Ռոքուել Քենթը վախճանվեց 1971 թվականին: Նկարչի պատգամը կատարեցին սրբորեն. նրա մասունքները լցրեցին հայկական սափորի մեջ ու հողին հանձնեցին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

24 Դկտ

Կարեկցանքի երկու տեսակ գոյություն ունի: Առաջինը` թուլակամ և սենտիմենտալ, որն ըստ էության այլ բան չէ, քան սրտի անհամբերություն, որը շտապում է հնարավորինս արագ ազատվել մեկ ուրիշի դժբախտության տեսքից առաջացած ծանր զգացողությունից: Դա կարեկցանք չէ, այլ ընդամենը բնազդային ցանկություն` պատնեշել սեփական հանգստությունը մերձավորի տառապանքից: Բայց կա մեկ ուրիշ կարեկցանք` իսկականը, որը գործողություն է պահանջում, այլ ոչ թե սենտիմենտներ, նա գիտի, թե ինչ է ուզում, և վճռականությամբ լի, տառապելով ու կարեկցելով անում է ամեն բան, ինչը մարդկային ուժերի սահմաններում է և նույնիսկ դրանից վեր:Stefan-Zweig-600x386