Պահոց | 9:39 ե.

ՊԵԴՐՈ ՍԱԼԻՆԱՍ

18 Դկտ

Ուղղակի ներկա

Ո՛չ հուշեր, ո՛չ գուշակություն,

Միայն հիմա՝ երգելով,

Ո՛չ լռություն, ո՛չ բառ,

Քո ձայնը՝ միայն ու միայն հետս խոսելիս:

Ո՛չ ձեռքեր, ո՛չ շուրթեր,

Միայն երկու մարմին՝

Բաժանված հեռու հեռվում:

Ո՛չ լույս, ո՛չ մշուշ,

Ո՛չ աչքեր, ո՛չ հայացք,

Ցոլանք՝ հոգու ցոլանք:

Եվ վերջապես

Ո՛չ վայելք, ո՛չ ցավ,

Ո՛չ երկինք, ո՛չ երկիր,

Ո՛չ վերև, ո՛չ ներքև,

Ո՛չ կյանք, ո՛չ մահ, ոչինչ,

Միայն սեր, միայն սիրելով:

ԹարգմանությունըՌուզաննա Պետրոսյանի310952

ՋՈՆ ԿԵՀՈ

18 Դկտ

Ջուրն ընդունում է այն տարողության ձևը, որում գտնվում է, լինի դա բաժակ, սկահակ, թե գետի հունը: Ճիշտ այդպես էլ ձեր ինքնագիտակցությունը կգործի` կախված այն բանից, ե դուք ձեր ամենօրյա մտորումներում ինչպիսի ձևերի մեջ կդնեք նրան: Ձեր կյանքի որակը պայմանավորված է ձեր մտքերի որակով: Կյանքում  դարձեք ալքիմիկոս և սովորեք ցանկացած իրավիճակ վերածել բարենպաստ դիպվածի:John-Kehoe-Photo-

ԴԱՆԻԻԼ ԳՐԱՆԻՆ

18 Դկտ

Մարդկանց մեծամասնությունը չի փորձում դուրս գալ իր հնարավորությունների սահմաններից այն կողմ: Ողջ կյանքի ընթացքում նրանք այդպես էլ չեն փորձում իմանալ, թե իրենք ինչի են ընդունակ և ինչի` ոչ: Նրանք չգիտեն` ինչն է իրենց ուժերից վեր: Բավական է մարդն արտասանի «ոչ» բառը, և նրա ամբողր ինքնասիրությունն ուղղորդվում է այն նպատակին, որպեսզի կառչած մնա այդ «ոչ»-ից…

Ի՞նչ բան է դա`հափշտակվել սեփական անձով: Եսասիրությու՞ն: Ոչ, ոչ դա ինքդ քեզ իրագործելու երջանկությունն է: Իսկ մարդը, ով  իրագործում է իրեն և ապրում է այդ իմաստով ինքն իր համար, ոչ քիչ օգուտ կարող է տալ: Հենց դա է պահանջկոտությունը սեփական անձի նկատմամբ: Ոչ թե ուրիշների (դա մենք կարողանում ենք), այլ առաջին հերթին ինքդ քո նկատմամբ:granin_d