Պահոց | 8:29 ե.

ՄԱՔՍ ՖՐԻՇ

6 Դկտ

Նա գիտի` ցանկացած ինքնաճանաչում, որը լռել չի կարողանում, մարդուն դարձնում է առավել փոքր ու փոքր: Նա գիտի` ով չի կարողանում լռել, ուզում է, որ իրեն ճանաչեն սեփական ինքնաճանաչման մեծության մեջ, որը ոչ մի ինքնաճանաչում էլ չէ, եթե այն լռել չի կարողանում: Եվ մարդը դառնում է նեղացկոտ, իրեն դավաճանված է զգում, երբ ցանկանում է, որ մյուսները իմանան իրեն: Ու որքան քիչ է նա ճանաչել ինքն իրեն, այնքան ավելի  ծիծաղելի է և սնափառ:max_frisch

ՋՈՆ ՀՅՈՒԶԻՆԳԱ

6 Դկտ

«Ինչ բան է գիրը»,- հարցրեց պատանի Պիպին` Կարլի որդին, և Ալկուինը պատասխանեց. «Գիտելիքի պահապանը»: «Ի՞նչ է խոսքը:- Մտքերի բարձրաձայնողը:- Ո՞վ է ծնել խոսքը:- Լեզուն:- Ի՞նչ բան է լեզուն:- Օդի խարազանը:- Ի՞նչ է օդը:- Կյանքի պահապանը:- Ի՞նչ բան է կյանքը:- Երջանիկների ուրախությունը, դժբախտների ցավը, մահվան սպասումը:- Իսկ ի՞նչ է մարդը:- Մահվան ստրուկը, հյուր` երկրի մի անկյունում, ճամփորդ, որ գալիս-անցնում է կողքով»:

«Homo ludens»johan-huizinga1

%d bloggers like this: