Պահոց | 6:08 ե.

ՌՈԲԵՐՏ ԳՐԵՅՎԶ

1 Դկտ

Երբեք մարդկանց մի հիշեցրու այն ծառայությունների մասին, որոնք դու նախկինում մատուցել ես նրանց: Եթե նրանք արժանապատիվ և երախտապարտ մարդիկ են, ապա հիշեցման կարիք չունեն, իսկ եթե երախտամոռ ու պատվազուրկ են, այդ դեպքում անցածի մասին հիշեցումն անիմաստ գործ է…

Մի անգամ մարտադաշտում ընկած էր ծանր վիրավոր զինվորը և սպասում էր, թե երբ բժիշկը կվիրակապի իր վերքը, որի վրա նստել էին ճանճերը: Նրա ընկերը, որ թեթև վիրավոր էր, տեսավ ճանճերին ու փորձեց դրանք քշել: «Պետք չէ,- բացականչեց առաջինը,- հանգիստ թող նրանց: Այս ճանճերն արդեն խմել են իմ արյունը, և իմ ցավը հիմա այնքան ուժգին չէ, որքան սկզբում էր: Եթե դու քշես, դրանց տեղը կզբաղեցնեն նրանք, ովքեր քաղցած են, և իմ վերջը կգա…»:RobertGraves1

ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

1 Դկտ

Մարդկային բոլոր հարաբերությունները, եթե չհաշվենք անշահախնդիր բարեկամության եզակի դեպքերը, կառչած են միմիայն դիմակներից: Դուք ամբողջ կյանքում կհանդիպեք մարդկանց, որոնց մասին զարմանքով կասեք. «Ի՞նչ պատճառով նա ինձ չի սիրում: Ես նրան ոչինչ չեմ արել»: Սխալվում եք: Դուք նրան ամենածանր վիրավորանքն եք հասցրել: Դուք նրա բնույթի կենդանի հերքումն եք:

Երբեք ինքներդ ձեր մասին որևէ վատ բան մի ասեք: Դա կանեն ձեր ընկերները:maurois