Պահոց | 10:58 ե.

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ

16 Դկտ

Գիտե՞ս, Եվա, հույս ասվածը շատ տարօրինակ բան է: Այո, զարմանալի բան է այդ հույսը: Առավոտ վաղ դուրս ես գալիս փողոց և հույս ես փայփայում հանդիպել այն մարդուն, ում սիրում ես: Եվ ի՞նչ: Հանդիպու՞մ ես: Ոչ: Իսկ ինչու՞: Դե որովհետև այդ մարդն այդ առավոտ զբաղված էր ու գտնվում էր բոլորովին այլ վայրում…

Եվա, ապշեցուցիչ բան է այդ հույսը: Ահա ես, օրինակ, անվերջ հույս եմ փայփայում, թե կմոռանամ նրան, ում չհանդիպեցի այս առավոտ…20090805-023_2742562a

ԱԼԱՆ ԲՐԵԴԼԻ

16 Դկտ

Բնության պարզագույն փաստ. այն ժամանակ, երբ տղամարդկանց մեծամասնությունը կանցնի արտասվող կնոջ կողքով, ասես աչքերին քող է իջել, իսկ ականջների մեջ ավազ է, ոչ մի կին չի կարող անտարբեր լսել մի ձայն, որ նշանակում է, թե ինչ-որ մեկը վիշտ ունի և չշտապել անմիջապես նրան օգնելու:

Կանանց և տղամարդկանց միջև միշտ էլ կա վնասված հեռախոսային կապ, և մենք երբեք չենք իմանա, թե առաջինն ով անջատեց խոսափողը…ALAN-BRADLEY-e1348234000428

ԵՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

16 Դկտ

Այն ժամանակ, երբ մայրաքաղաքի ղեկավարին անվանում էին ոչ թե քաղաքապետ, այլ Երևանի Քաղխորհրդի գործկոմի նախագահ և նրան ոչ թե ընտրում էին, այլ նշանակում, կար գնահատման մեկ բացարձակ չափանիշ` համաժողովրդական սերը: Քվեարկության որևէ արդյունք չէր կարող համեմատվել կամ չափվել այդ «ցուցանիշի» հետ: Հենց այդ սիրո ընտրության առավելագույն ձայներն արդարաբար վաստակած մարդկանցից մեկն էլ եղել ու մնում է Գրիգոր Հասրաթյանը, ով մեր մայրաքաղաքը ղեկավարեց 1962-1975 թվականներին: Նրա մասին շատ հետաքրքիր պատմություններ կան: Մենք կպատմենք ընդամենը երեքը, որ լսել ենք տարբեր առիթներով:

 51

 ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎԵՐՈՎ

 Զանազան պատմություններ կան այն մասին, թե ինչպես Հայաստանի իշխանություններին հաջողվեց Երևանում մետրոպոլիտենի կառուցման համաձայնություն ստանալ Մոսկվայից: Այդ պատմությունները լրացնում են մեկմեկու, բայց բոլոր դեպքերում անուրանալի է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի մասնակցությունը: Ահա դրանցից մեկը:

Ասում են` Հասրաթյանը սիրում էր կրկնել, որ եթե հարմար առիթն ինքնուրույն չի ներկայանում, ապա պետք է հնարամիտ լինել ու ստեղծել այն: Այդպես եղավ նաև Երևանի մետրոյի պարագայում: Լսելով այն մասին, որ աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնելու ԽՍՀՄ տրանսպորտի փոխնախարարը, քաղաքապետը դիմում է Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին` առաջարկելով ռուս պաշտոնյային հրավիրել նաև Երևան: Քոչինյանը հավանություն է տալիս և հրավերն ուղարկում է: Բարձրաստիճան հյուրին ընդունելու համար բոլոր նախապատրաստությունները ստանձնում է Հասրաթյանը: Ծրագրում ընդգրկվում է նաև երեկոյան զբոսանք մայրաքաղաքի փողոցներում: 13Միայն թե այս անգամ փոխնախարարին վիճակված չէր վայելել երևանյան թափառումների ողջ հմայքը: Հասրաթյանը ջանացել էր նրա զբոսանքը վերածել տառապանքի: Քաղաքի ավտոտեսուչներին նախապես հանձնարարություն էր տրվել այն փողոցներում, որտեղով պիտի անցներ Մոսկվայի ներկայացուցիչը, արհեստական խցանումներ ստեղծել: Իսկ վարորդն իր հերթին ստացել էր հատուկ մշակված երթուղին, համաձայն որի հաճախակի պիտի հատեին այնպիսի ճանապարհներ, որոնցով երկաթգիծ էր անցնում, և այդ հատումը պիտի համընկներ այն պահերի հետ, երբ ուղեփակոցներն իջեցված էին: Մի խոսքով, դա զբոսանք չէր, այլ չարչարանաց գիշեր:44

Առավոտյան նյարդայնացած փոխնախարարն ինքն է մտնում Քոչինյանի աշխատասենյակ ու միանգամից վրա տալիս. «Անտոն Երվանդովիչ. այս ի՞նչ է կատարվում ձեր մայրաքաղաքում: Ուղղակի անհնար է դարձել հանգիստ երթևեկելը: Երևանին շտապ մետրոպոլիտեն է անհրաժեշտ…»:

Գրիգոր Հասրաթյանն այդ պահին իրավունք ուներ վայելելու իր մտահղացման փայլուն հաղթանակը:26

 

 ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԹԱՔՆՎՈՂՆԵՐԻՑ ՉԷՐ

 1960-ականներին վերափոխվող Երևանը չէր կարող խուսափել այնպիսի երևույթից, ինչպիսին էր հին թաղամասերի և տների վերացումն ու դրանց փոխարեն նորերի կառուցումը: Հասկանալի է, որ ինչպես այսօր, այն տարիներին ևս մարդիկ դժվարությամբ էին համակերպվում իրենց նախկին տներից հրաժարվելու, նոր բնակության վայր տեղափոխվելու մտքի հետ: Սա էլ իր հերթին դժգոհության, անհամաձայնության մթնոլորտ էր ձևավորում, որի առաջին հասցեատերը քաղաքապետն էր: Սակայն Գրիգոր Հաստաթյանն այն մարդկանցից չէր, ովքեր թաքնվում էին որոշումների, վճիռների, կարգադրությունների թիկունքում: Եվ ահա մի գեղեցիկ օր երևանցիները ականատես եղան տեսարանի, որն այն ժամանակների համար պարզապես երևակայությունից դուրս էր:46 Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հսկա ցուցատախտակի վրա տեղադրվել էր քաղաքի վերափոխման նոր նախագիծը և Հասրաթյանն անձամբ անցորդներին, հավաքված մարդկանց պարզաբանումներ էր տալիս այդ մասին: Բուռն քննարկում էր, երբեմն շատ կտրուկ որակումներով, սակայն դա Երևանը սիրողների և քաղաքի ապագայով մտահոգվածների բանավեճ էր: Քաղաքապետը չէր եկել առարկելու, այլ բացատրելու, հիմնավորելու, համոզելու: Եվ մարդիկ գնահատեցին Հասրաթյանի խիզախությունը:38

Հետագա օրերին Հասրաթյանի նախաձեռնությունը էլ ավելի մեջ ընդգրկում ունեցավ: Առևտրի կետերի պատուհաններին, հասարակական վայրերում սկսեցին փակցվել Երևանի այս կամ այն հատվածում նոր շինարարություններ իրականացնելու նախագծերը: Բոլոր արձագանքները հոսում էին դեպի քաղաքապետարան: Վաղվա Երևանի ծրագրերը մշակվում էին` դրանք հաշվի առնելով:

 

 ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՄԱՐ

 2007 թվականի գարնանը նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ զրուցում էինք Պարույր Սևակի մասին: Նկարիչը հետաքրքիր դեպքեր էր պատմում իր բանաստեղծ ընկերոջ կյանքից: Հետո ստացվեց այնպես, որ զրույցի ընթացքում անդրադարձանք Սևակի ողբերգական մահվան հանգամանքներին: Մասնավորապես խոսում էինք այն մասին, որ նա մեքենա վարել չգիտեր, սակայն միշտ երազում էր ձեռք բերել: Եվ ահա 1970-ի տարեվերջին վճռում է մեկընդմիշտ լուծել չարչրկված հարցը: Ստորև ներկայացնում ենք Սարգիս Մուրադյանի խոսքի ձայնագրության սղագրությունը.50

«Պարույրը հաճախ էր գյուղ գնում` իր առանձնատան շինարարության նպատակով, իսկ ես այն տարիներին արդեն մեքենա ունեի: Այն ժամանակ նա սկսել էր օգտվել նաև իր մտերմուհի, կառավարությունում աշխատող Էմմա Սաթունյանի ծառայողական մեքենայից: Վարորդը շատ լավ երիտասարդ էր: Մենք մոտ էինք ապրում: Մի օր առավոտյան Սևակը զանգահարեց, թե` գյա, ի՞նչ ես անում, արի միասին նախաճաշենք: Գնացի: Կինը` Նելլին, սեղան գցեց: Այդ ժամանակ Պարույրն ասաց. «Քավորին էլ չկանչե՞նք»: Քավորը Սևակի սանահայր Վազգեն  Բաբայանն էր` առևտրի բնագավառի աշխատող: Վազգենն էլ եկավ: Կարծեմ նախաճաշին նաև ճարտարապետ Ջիմ Թորոսյանին էլ հրավիրեցին: Նստած զրուցում էինք: Խոսք եղավ Պարույրի`  գյուղ գնալ-գալու մասին: Ասաց. «Հոգնել եմ ու նաև ամաչում եմ ամեն անգամ ինչ-որ մեկին խնդրելուց,  որ ինձ Չանախչի տանի: 53Ժամանակը չէ՞, որ ես էլ մեքենա ունենամ»: Ասացինք. «Իհարկե, լավ կլինի, բայց կկարողանա՞ս մեքենա վարել»: Ծիծաղեց,  թե` ամեն մի հիմար վարում է, ես ինչո՞ւ չպիտի կարողանամ: Կսովորեմ: Այդ խոսակցության վրա ես հարցրեցի.

— Կուզե՞ս հենց այս պահին ճշտեմ:

Զանգահարեցի Երևանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանին և հարցրեցի. «Կարո՞ղ ենք ես և Պարույրը գալ  Ձեզ մոտ»: Ասաց. «Աչքիս վրա, իհարկե»: Այն տարիներին անձնական մեքենա ձեռք բերելը հեշտ բան չէր: Գնացինք: Դիմավորեց շատ ջերմ: Մի կողմ թողեց իր հրատապ գործերը և նստեց մեզ հետ: Բացատրեցինք մեր գալու նպատակը: Հասրաթյանն ասաց. «Այս պահին քաղաքում ոչ մի մեքենա չկա: Ընդամենը մի «Վոլգա» կա, այն էլ վիճակախաղի համար է: Եթե ուզում եք, ես հենց հիմա զանգ կտամ, կասեմ, որ այդ մեքենան վիճակախաղից հանեն: Կարող եք հենց այսօր էլ  գնալ ու վերցնել»: Մենք անակնկալի եկանք: Ու՞մ մտքով կանցներ, որ բանաստեղծին օգնելու համար քաղաքապետը կարող էր նույնիսկ այդպիսի ծայրահեղ քայլի դիմել: 55Իսկ նա դա արեց միանգամից` առանց ավելորդ կամուկացի: Հասրաթյանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց ում հարկն է, և ասաց. «Այդ մեքենան կպահեք, Պարույր Սևակը երբ որ գա` կտաք իրեն»: Քաղսովետից դուրս եկանք բարձր տրամադրությամբ: Պարույրը Վազգենին ասաց. «Ես տանն այդքան փող չունեմ, դու պիտի օգնես»: Վազգենը շատ պատրաստակամ համաձայնեց:  Հենց ճանապարհին էլ մտանք նրանց տուն, փողերը վերցրեցինք ու մեկնեցինք ավտոկայանատեղին: Ձևակերպումներն արագ կատարեցինք: Իսկ մի քանի օր անց արդեն բոլորս միասին մեքենան Չանախչի տարանք, որպեսզի թողնեինք  գյուղում,  ու Պարույրն էլ վարել սովորեր:  Ճանապարհին կատակում էինք, որ թեև նա վիճակախաղի տոմս չէր գնել, բայց ամենաթանկ շահումն էր ունեցել` Հասրաթյանի օգնությամբ…»:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ49

%d bloggers like this: