ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

22 Դկտ

Ավետիք Իսահակյանն ասում է.
— Հիմա ես քեզ պատմեմ զարմանալի մի բան, աներևակայելի ու անբացատրելի: Երեկ գիշեր մի ոտանավոր գրեցի: Հինգ տուն: Ուզեցի մերոնց կարդալ՝ քնած էին: Դրեցի այ այդ գզրոցն ու քնեցի: Այսօր ցերեկը ժամը 12-ը կլիներ, Շիրազը եկավ: «Վարպետ,- ասում է ինձ,- մի ոտանավոր եմ գրել երեկ գիշեր, կարդամ լսիր, կարծիքդ եմ ուզում իմանալ»: Ու, պատկերացնու՞մ ես, վերջին տունը, չորսը տողը համարյա նույնն էր, ինչ որ ես էի գրել երեկ գիշեր: Եթե ես մեկնումեկին, թեկուզ մերոնց կարդացած լինեի ոտանավորս, չէի հավատա, թե Շիրազին չեն ասել: Դե արի ու հասկացիր՝ ինչ բան է, սա ինչ զարմանահրաշ զուգադիպություն է, նույն տողերը, նույն պատկերը…

Ռուբեն Զարյանի հուշերիցИСААКЯН-И-МОЛОДОЙ-ШИРАЗ-765x510

Թողնել մեկնաբանություն