Պահոց | 11:40 ե.

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆ

8 Դկտ

ՍԻՐՏՍ ԽՈՆԱՐՀ, ՀՈԳԻՍ ԽՌՈՎ…
Սիրտս խոնարհ, սիրտս խռով առհավետ,
Անցվոր ախպեր, քեզ միշտ օտար կմնամ.
Չկա հիմա դարձի ոչ մի արահետ,
Էլ մի կանչիր, թող չհիշեմ, հեռանամ:

Վերջին աղոթքս մրմնջամ ու անցնեմ
Ջինջ հեքիաթիս հովիտներով սիրավառ.
Մեղմ աղոթքով սրտիս դատարկը լցնեմ,
Թող բախտը նոր լույսեր վառե քեզ համար:

Ինձ մի կանչիր, ես հեռու եմ և օտար,
Հեռու բախտի պատրանքներից երերուն.
Իմ վեհ հոգում տարածվում է նոր աշխարհ,
Հպարտ հոգիս գուրգուրում է նոր գարուն:

— Մենությունս գահ եմ արել ինձ համար,
Հոգիս` երկինք, սիրտս` արև ոսկեհուր.
Բաց սրտումս կյանքն է երգում մշտավառ,
Էլ մի կանչիր, էլ մի փնտրիր ինձ իզուր:474174_original

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՀԸ

8 Դկտ

Հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսն իր «Կերպարանափոխություններ» պոեմում, որտեղ պատմում է Տրոյայի պատերազմի մասին, ներկայացնում է հույն հերոսներից Պալամեդեսին, ով անգնահատելի ծառայություններ էր մատուցել իր ժողովրդին, սակայն զրպարտությունների զոհ դարձավ և դատապարտվեց մահվան:
Պալամեդեսն արիաբար և առանց բողոքի ընդունեց այդ վճիռը: Միայն մահապատժից առաջ շշնջաց հետևյալ խոսքերը.
— Ով ճշմարտություն, ես խղճում եմ քեզ, որովհետև դու ինձնից առաջ էիր մեռել:7

ՋՈՆ ՎԵՐԴՈՆ

8 Դկտ

Մարդիկ ծայրեծայր լի են ներքին կոնֆլիկտներով: Դրանցից ձևավորվում են մեր հարաբերությունները, խորանում են մեր ապրումները, և հենց դրանք էլ փչացնում են մեր կյանքը… Մեր գիտակցությունը բաղկացած է հակասություններից ու կոնֆլիկտներից: Մենք կեղծում ենք, որպեսզի մեզ հավատան: Մենք թաքցնում ենք մեր իրական էությունը, որպեսզի հասնենք որոշակի մերձեցման: Մենք երջանկությանը հետապնդում ենք այնպես, որ նա փախչում է մեզնից: Երբ մենք սխալվում ենք, պատրաստ ենք սարեր շուռ տալ՝ ապացուցելու, թե ճշմարիտ ենք:конф

%d bloggers like this: