Պահոց | 11:12 ե.

ՄԻԽԱԵԼ ԷՆԴԵ

24 Դկտ

Ամեն բան կրկնվում է, ցերեկն ու գիշերը, ձմեռն ու ամառը, աշխարհը դատարկ է ու անիմաստ: Ամեն ինչ պտտվում է շրջանաձև: Այն, ինչ ի հայտ է գալիս՝ պիտի վերանա, ինչ ծնվում է՝ պիտի մեռնի: Ամեն ինչ անցողիկ է, լավն ու վատը, հիմարն ու խելացին, գեղեցիկն ու տգեղը: Ամեն ինչ դատարկ է: Ոչ մի լուրջ բան չկա…
«Անվերջանալի գիրքը» վիպակիցimage

ՌՈԲԵՐՏ ՍԱԼՎԱՏՈՐԵ

24 Դկտ

Ամեն ժամ, ամեն օր, բախվելով ինչ-որ մեկի կյանքին, մենք որոշում ենք կայացնում, որը մեզ ուղղորդում է դեպի երկու ճանապարհներից մեկը. կամ մենք, անտեսելով դժվարությունները, շարունակում ենք ընթանալ միևնույն ուղով, որ ընտրել էինք լավագույն ժամանակներում, երբ լի էինք հույսերով, հավատով և վեհ գաղափարներով, կամ նահանջում ենք և ընտրում ենք ավելի դյուրին ճանապարհ՝ մեզ հեռու պահելով ֆիզիկական ու հոգեկան տառապանքներից:
Չես կարող իմանալ՝ որտեղ կավարտվի ուղին, քանի դեռ այն չես անցել:97704fb61ad950ef04ee1f830f05ea0b

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

24 Դկտ

ՀԱՐԴԸ ԳՆՈՒՄ է, ՑՈՐԵՆՆ է ՄՆՈԻՄ

Նստած էի ես մի օր մեր շեմին,
Քեռիս ցորեն էր էրնում մեր կալում.
Սարից փչում էր աշնան զով քամին,
Քամին քշում էր ու հարդը տանում։

— Քե՛ռի,- ասացի,- էդ ի՞նչ ես անում,
Մեր ամբողջ հարդը տվեցիր քամուն:
— Բան չկա, բալիկ, ի՞նչ ես վշտանում,
Հարդը գնում է, ցորենն է մնում։

Ամեն բանի մեջ և ամեն ժամին
Քամին էրնում է ու հարդը տանում,
Մեզ էլ էրնում է աշխարհի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։

Մենք ողջ աշխարհն ենք էրնում լույսից լույս,
Հարդն ու ցորենը տվել ենք քամուն,
Ու ես հիշում եմ խոսքերը քեռուս.
«Հարդը գնում է, ցորենն է մնում»:

էրնում եմ ես էլ երգերս հիմի,
Իմ ամբողջ կալը բռնել եմ քամուն.
Ինչ որ չի մնա՝ կտանի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
1932emmer-wheat_medium

ՄԱՐԹԱ ԿԵՏՐՈ

24 Դկտ

Նա գալիս է և նրա հետ գալիս է կիրքը՝ սիրտ կեղեքող ու բանականություն ավերող, սակայն նա կրքի մեջ չէ:
Կրքից հետո ցավն է, բայց նա ցավի մեջ չէ:
Ցավից հետ հուսահատությունն է, բայց նա հուսահատության մեջ չէ:
Եվ ոչ խանդի, ոչ ատելության, ոչ շինծու անտարբերության մեջ նա չկա:
Միայն լռության մեջ, որ գալիս է ամեն բանից հետո, նա կա:
Եվ, ցավոք, եթե միանգամից լռությամբ սկսվեր, նա նույնպես այնտեղ չէր լինի: Նա միայն լռության մեջ է՝ ամեն բանից հետո:

«Դառը շոկոլադ» գրքից632

%d bloggers like this: