Պահոց | 9:52 ե.

ՈՒԻԼՅԱՄ ԳՈԼԴԻՆԳ

9 Դկտ

Մարդիկ զարմանում են, երբ գիտակցում են, թե որքան քիչ բան գիտեն մեկը մյուսի մասին: Ճիշտ այդպես էլ նրանք տարակուսում և շփոթվում են, երբ հասկանում են, որ իրենց այն արարքներն ու մտքերը, որոնք նրանց թվում էին անթափանց մթի մեջ թաքցված, ձևավորվել են վառ լույսի տակ, բոլորի աչքի առաջ:william-golding

 

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

9 Դկտ

Ինչու՞ է մեր կյանքի ծարավն այդքան ուժգին: Չէ՞ որ կյանքը խաղ է, որտեղ մարդը երբեք հաղթող չի լինում: Ապրել՝ նշանակում է տքնել ու տառապել, քանի դեռ աննկատ վրա չի հասել ծերությունը: Այնժամ մենք կախ ենք տալիս մեր ձեռքերը հանգած խարույկների պաղ մոխիրների վրա: Տառապանքներից մանկիկ է ծնվում, տառապանքի մեջ ծեր մարդը վերջին շունչն է արձակում, և մեր բոլոր օրերը լի են թախիծով ու հոգսերով: Բայց և այնպես մարդը դեպի մահվան բաց գիրկն է քայլում դժկամությամբ, սայթաքելով, ընկնելով, ետ նայելով, մինչև վերջ պայքարելով: Մինչդեռ մահը բարի է: Միայն կյանքն է, որ տառապանք է պատճառում: Իսկ մենք սիրում են կյանքը և ատում ենք մահը: Դա շատ տարօրինակ է:

jack-london

%d bloggers like this: