Պահոց | 2:22 ե.

ԼՈՒԻ ԲՐԻՆՈՆ

1 Դկտ

Այս կյանքում մենք, իբրև կանոն, անկարող ենք ճանաչել մեր սեփական էությունը: Նույնիսկ կյանքի վերջում մենք նույնքան հեռու ենք ճշմարտությունից, որքան դրա սկզբում: Դա նման է անապատի միրաժին: Մենք ջուր ենք խմում ջրհորից, որը չենք տեսնում, իսկ հետո չենք կարողանում զգալ այն երանավետ թարմությունը, որ լցվում է մեր մարմնի մեջ և հագեցնում է մեր ծարավը:image

ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԲԱՐԱԿ ԱՌՈՒ

1 Դկտ

Տարիներն անցնում են: Ասում ես՝ սիրում ես, միայն թե պարզվել է սիրո խենթ հեղեղը, դարձել է մի զուլալ առու…
Ախ, ի՞նչ եմ անում սիրելը: Ախ. ի՞նչ եմ անում զուլալը:
Թող նորից սիրահար լինես: Նորից խենթ ու խելառ լինես: Նորից վարարի հեղեղը:
Այնքան բան էր բերում հեղեղը… Տիղմի հետ՝ նաև ծաղիկներ: Ծաղկի հետ՝ մի կանաչ տերև: Զայրույթի փշրվող ալիք: Ավազի մի ոսկե հատիկ: Խանդի անհեթեթ խոսքեր: Արտասուք ու լաց էր բերում……
Ախ, ի՞նչ եմ անում սիրելը: Ախ. ի՞նչ եմ անում զուլալը:
Մի օր էլ տեսար՝ այդ առուն ձորերում մոլորվեց ու կորավ կամ… ծարավ ավազը տարավ…
Չեմ ուզում ես բարակ առու:
Թող նորից վարարի հեղեղը:

ՇՈՂԻԿ ՍԱՖՅԱՆ
1962 թ., Երևան

img_18457562_614_5

%d bloggers like this: