Պահոց | 11:04 ե.

ՀԵՆՐԻԽ ԲՅՈԼ

20 Դկտ

Յուրաքանչյուր կնոջ ձեռքեր կարող են այնքան շատ բան ասել՝ և ճշմարիտը, և սուտը: Դրանց համեմատ տղամարդու ձեռքերն ինձ պազապես ներկայանում են մի տեսակ սոսնձված փայտի կտորներ: Տղամարդու ձեռքեը պիտանի են ձեռքսեղմումի ու ծեծկռտուքի համար և, իհարկե, դրանք կարող են ձգան քաշել և անդորրագիր ստորագրել: Ձեռքսեղմումը, ծեծկռտուքը, կրակոցն ու անդորրագրի ստորագրումը՝ ահա այն բոլորը, ինչի ընդունակ են տղամարդու ձեռքերը, եթե չհաշվենք աշխատանքը:
Մինչդեռ կանանց ձեռքերը թերևս ավելին են, քան սովորական ձեռքերը նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք կարագ են քսում հացի վրա կամ ճակատից հեռացնում են մազափունջը:Прикосновение-к-Божественному

ԻՎԼԻՆ ՎՈ

20 Դկտ

Ժամանակակից կրթության դժբախտությունը նա է, որ այն քողարկում է մարդկային տգիտության իսկական ծավալները: Հիսունն անց մարդկանց դեպքում մենք հստակ գիտենք, թե ինչ են նրանց սովորեցրել և ինչը՝ ոչ: Իսկ երիտասարդները, որ արտաքուստ բոլորն այնպես կիրթ են, այնպես գիտակից, միայն այն ժամանակ, երբ այդ գիտելիքի բարակ կեղևը ճեղքվում է, դրա տակ անմիջապես տեսնում ես խորը ձախողումները…037

ՋՈՆԱԹԱՆ ՔՈՈՒ

20 Դկտ

Երբ ինչ-որ մեկին կորցնում ես, երբ ինչ-որ մեկը բացակա է, դու ավել շատ տառապում ես այն բանից, որ այդ մարդը վերածվել է մի տեսակ երևակայական, անիրական բանի: Բայց նրա հանդեպ քո թախիծն ամենևին էլ երևակայական չէ: Եվ այդ պատճառով էլ դու ստիպված ես կառչել քո թախծից: Չէ՞ որ այն իրական է:Jonathan-Coe-in-his-garde-007

ՅԱՆՈՒՇ ՎԻՇՆԵՎՍԿԻ

20 Դկտ

Նա, ով ասել է, թե ժամանակը բուժում է բոլոր վերքերը, ստել է: Եվ, անկասկած, նա երեխա չի ունեցել, որը հետո մահացել է: Նա երբեք չի բախվել նրա՝ տնով մեկ շաղ եկած խաղալիքներին, կարծես մեկ րոպե անց երեխան՝ ուրախ ծիծաղով կրկին պիտի խաղաղ դրանց հետ: Ժամանակը միայն սովորեցնում է դիմանալ հարվածին, իսկ հետո ապրել այդ վերքերի հետ: Բայց միևնույն է, ամեն առավոտ՝ բաց անելով աչքերդ, դու զգալու ես կորուստը: Դրանից կարելի է փախչել, բայց խուսափել անհնար է:
«Կողմնակի ճակատագրեր» գրքից

a715_0-d

%d bloggers like this: