Պահոց | 9:23 ե.

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

6 Դկտ

Ամբողջ դժբախտությունն էլ հենց սա է. անհնար է գտնել խաղաղ ու լուռ մի վայր: Այդպիսի բան աշխարհում չկա: Երբեմն մտածում ես՝ իսկ գուցե կա՞, բայց մինչ դու կհասնես այնտեղ, ինչ-որ մեկը գաղտագողի քեզնից առաջ կանցնի ու անպատկառ բառեր կգրի հենց քթիդ տակ: Մարդիկ միշտ ամեն ինչ փչացնում են:salinger

ՍԱՌԱ ԲԵՌՆԱՐ

6 Դկտ

Կյանքը չափազանց կարճ է նույնիսկ երկարակյացների համար: Պետք է ապրել միայն նրանց համար, ովքեր ձեզ լավ գիտեն ու գնահատում են և երբ դատում են՝ միշտ արդարացնում են, նրանց հետ, որոնց դուք վերաբերվում եք նույնպիսի քնքշությամբ և նույնպիսի հանդուրժողականոթյամբ: Մնացյալները ամբոխ են, ուրախ կամ տխուր, հավատարիմ կամ ուխտադրուժ, որոնցից պետք է սպասել սոսկ անցողիկ զգացումներ, հաճելի կամ տհաճ հույզեր, որոնք ոչ մի հետք չեն թողնում:

«Իմ երկակի կյանքը» գրքիցphoto-Sarah-Bernhardt-1-590x460

ՌԵԶԱ ԲԱՐԱՀԵՆԻ

6 Դկտ

Ոչ ոք, ոչ ոք քեզանից բացի չի կարող տեսնել,
Թե ինչպես սրտիս կարմիր ժայռերի մեջ
Սիրո մի ծառ է աճում,
Եվ այդ սիրո ծառի գունեղ ճյուղերի գագաթը
Ոչ ոք, ոչ ոք քեզանից բացի չի կարող տեսնել,
Թե ինչպես է լույսը թափվում,
Ոչ ոք, ոչ ոք քեզանից բացի չի կարող տեսնել,
Թե ինչպես իմ ծարավ հայացքում
Արև է ծագում,
Ոչ ոք, ոչ ոք քեզանից բացի չի կարող տեսնել:136331Дерево на сердце

%d bloggers like this: