Պահոց | 5:53 ե.

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

15 Դկտ

ՍՊԱՍՈՒՄ

Իջավ ձմեռն անդուռ
Անդուռ իմ տան դռան,
Նստած ասես բանտում
Սպասում եմ նրան:

Նա պիտի գար երեկ,
Նա պիտի գար այսօր,-
Անմար աստղեր բերեր
Ու աստղային անդորր…

Դու ասում ես՝ ու՞շ է,-
Փակիր աչքերդ թաց.
Անթափանց այս մուժում
Վերջին լացդ դու լաց…

Ախ, ձմեռ իմ անդուռ,
Անդուռ իմ տան դռան,
Անօթևան, անտուն
Սպասում եմ նրան…գուրգեն մահարի 1968

ԻՐՎԻՆ ՇՈՈՒ

15 Դկտ

Մարդիկ մեկը մյուսին վերաբերվում են ոչ բավականաչափ մեղմ: Նրանք ասում են, որ սիում են իրար, բայց իրականում ընդամենը ձգտում են օգտագործել մեկը մյուսին, խնամակալել մեկը մյուսին, իշխել մյուսներին, ծվատել իրար, ոչնչացնել մեկմեկու, արտասվել մեկը մյուսի վրա:
«Երեկոն Բյուզանդիայում» գրքից0000011176

ՖՐԵԴԵՐԻԿ ԲԵԳԲԵԴԵՐ

15 Դկտ

Ես մեղադրում եմ սպառող հասարակությանն այն բանի համար, որ ինձ դարձրել են այնպիսին, ինչպիսին կամ՝ անկուշտ: Ես մեղադրում եմ իմ ծնողներին այն բանի համար, որ ինձ դարձրել են այնպիսին, ինչպիսին կամ՝ անողնաշար: Ես հաճախ եմ մեղադրում ուրիշներին, որ չմեղադրեմ ինքս ինձ:frederic_beigbeder

%d bloggers like this: