Պահոց | 11:49 ե.

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

22 Դկտ

Մի ամիս առաջ, երբ դու եկար, էս առվույտը կանաչ էր, լաո… Նոր-նոր էի քաղում ու փոցխում: Հիմա դեղնած է և դիզված կողքիս: Էս խոտը մեկ էլ չի կանաչի: Էն բանը, որ քաղած է՝ անցած է արդեն: Ես էլ առվույտի պես դեղնեցի: Իմ կանաչ ճյուղերն ու թփերը գնացին: Ինչքան խաս ծաղիկ կար՝ ըմմենը անցավ…
«Խոդեդան» վեպիցխաչիկ դաշտենց

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

22 Դկտ

Ավետիք Իսահակյանն ասում է.
— Հիմա ես քեզ պատմեմ զարմանալի մի բան, աներևակայելի ու անբացատրելի: Երեկ գիշեր մի ոտանավոր գրեցի: Հինգ տուն: Ուզեցի մերոնց կարդալ՝ քնած էին: Դրեցի այ այդ գզրոցն ու քնեցի: Այսօր ցերեկը ժամը 12-ը կլիներ, Շիրազը եկավ: «Վարպետ,- ասում է ինձ,- մի ոտանավոր եմ գրել երեկ գիշեր, կարդամ լսիր, կարծիքդ եմ ուզում իմանալ»: Ու, պատկերացնու՞մ ես, վերջին տունը, չորսը տողը համարյա նույնն էր, ինչ որ ես էի գրել երեկ գիշեր: Եթե ես մեկնումեկին, թեկուզ մերոնց կարդացած լինեի ոտանավորս, չէի հավատա, թե Շիրազին չեն ասել: Դե արի ու հասկացիր՝ ինչ բան է, սա ինչ զարմանահրաշ զուգադիպություն է, նույն տողերը, նույն պատկերը…

Ռուբեն Զարյանի հուշերիցИСААКЯН-И-МОЛОДОЙ-ШИРАЗ-765x510

ՌԱՅՉԵԼ ՈՒՈՐԴ

22 Դկտ

— Ես քեզ հասկանում եմ: Դու նայում ես մեզ ու չես հավատում, որ երբևէ մենք կարող էինք իրար անսահման սիրել: Բայց դա ճշմարիտ է: Մենք հիմա էլ ենք սիրում: Պարզապես մեր զգացմունքները խաղաղվել են: Հասունացել են: Ես սիրում եմ հորդ: Նա էլ ինձ է սիրում: Սակայն հասուն կյանքը… Այն ուրիշ է: Պայքարում ես ամենօրյա հոգսերի դեմ և մոռանում ես գլխավորը: Մոռանում ես մարդկանց ասել, թե որքան կարևոր են նրանք քեզ համար:
«Մութ ջուրը» գրքիցpU7fC7sM0KE

%d bloggers like this: