Պահոց | 3:18 ե.

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ

2 Դկտ

Տաքացած երգում է դուդուկը, բայց նրա բարձր ձայնը արդեն ականջ ծակող չի թվում, բարձր, բայց փափկորեն չափ է խփում թմբուկը, և այդ երաժշտության ետևում տեսնում ես մեկ ուրիշը՝ մարդկային ճկուն մարմնի զարմանալի գեղեցիկ շարժումների երաժշտությունը, ազատ խաղը վառ հագուստների բազմերանգ ալիքների մեջ: Այն պահերին, երբ բազմագլուխ մարմնի շարժումների սլացիկությունը աճելով փոխվում էր ոսկե և ծիածանագույն փոթորկի, ես սպասում էի, որ պարողների շղթան կկտրվի առանձին օղակների, բայց այդ փոթորկի մեջ էլ նրանք պահպանում էին շարժումների միահամուռ շարժունությունը՝ մեծացնելով և խորացնելով ուժի ու միասնության տպավորությունը: Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ անտարակույս թաքնված էր ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պար… Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է:

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ
1928 թ.

picresizer

ՖԵՐԵՆՑ ՇԱՆՏԱ

2 Դկտ

Ստացվում է այնպես, որ իբր առանձին վերցրած մենք բոլորս բարի մարդիկ ենք կամ կարող ենք լինել բարի, և միայն այն ժամանակ, երբ միասին ենք, մենք չար ենք կամ ծայրահեղ դեպքում չենք կարող լինել բարի: Իսկ սա իր հերթին ի՞նչ է նշանակում: Նշանակում է այն, որ ամեն անգամ, երբ մենք չարանում ենք ու բարկությունը թափում ենք մեր մտերիմների վրա, ինչից հետո ամեն բան գրողի ծոցն է գնում, մեր ներսում խոսում է անմաքուր խիղճը, որն անդադար տանջում է մեզ: Անմաքուր այն բանից, որ մենք ամեն օր, ամեն ժամ ինչ-որ բան ենք կորցնում մեր ներսում: Իսկ ինչի՞ են ընդունակ անմաքուր խղճով բազում մարդիկ: Ի՞նչ սպասել նրանցից, եթե նրանք իրար չեն կարեկցում: Չէ՞ որ եթե մենք դեռ ինչ-որ բան կարողանում ենք՝ հավատալն է, որ մեզնից յուրաքանչյուրն ինքնին կցանկանար լինել բարի:
«Հինգերորդ կնիքը» գրքիցsanta_ferenc

%d bloggers like this: