Պահոց | 10:20 ե.

ՄԵԹՅՈՒ ԳԵԲՈՐԻ

3 Դկտ

Անցյալը քո ձեռնափայտը պիտի լինի կյանքի ճանապարհին: Դու կարող ես բախվել դավաճանության, վայր ընկնել կամ սայթաքել քարի վրա, սակայն անցյալի հիշողությունների օգնությամբ դու միշտ կարող ես ոտքի կանգնել ու շարժվել առաջ:1112_drakoshi_net

ԵԿ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՍ

3 Դկտ

Եկ ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Թող լինես հերարձակ-թափված վարսերով, թող սանրվածքդ լինի անկարգ ու կորսաժիդ ժապավենները քանդած, ինչ փույթ։
Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։
Արի կանաչներով, արի, շտապիր։
Թող սեզերի ցողը քո երանգանկար ոտքերիդ ներկը իջեցնի, կամ թեկուզ ոտքերիդ բոժոժիկների օղակները բացվեն ու մանյակներիդ մարգարիտները թափվեն, ուշ մի դարձնի։
Արի կանաչներով, արի, շտապիր։
Տեսնու՞մ ես ամպերը ինչպես են ծածկում երկինքը։
Հեռավոր ծովի ծանծաղուտից կռունկների երամն իջել է գետափին ու քմահաճ քամին բարկ ուժգնությամբ սլանում է դաշտի վրայով։
Նախիրը խրտնած դեպի գյուղի ախոռներն է վազում։
Տեսնու՞մ ես ամպերը ինչպես են ծածկում երկինքը։
Դու զուր ես վառում սեղանիդ փոքրիկ ճրագը, բոցը կերերա ու քամին կմարի։
Եվ ո՞վ կնկատի, որ քո արտևանունքները չեն մրոտվել ճրագի մարած պատրույգից։ Չէ՞ որ ծավի աչքերդ ավելի թուխ են, քան ամպերը փոթորկի։
Զուր ես վառում սեղանիդ փոքրիկ ճրագը՝ բոցը կերերա ու քամին կմարի։
Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի հագնվելուդ վրա։
Հոգ չէ, որ պսակը չի հյուսված կամ ապարանջանի շղթան չի կապվում, թող այդպես մնա։
Երկիրը բոլորովին ծածկվել է ամպերով, ուշ է արդեն։ Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐrobi-860x450_c

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

3 Դկտ

Մեր մեջ կան հայ կուսակցությունը ապրուստի աղբյուր կամ փառքի տիրանալու միջոց դարձրած մարդիկ, որոնք գույն և համոզում փոխելու պատրաստակամ մտավորականներ վարձելով, իրենց հիմնած մամուլի էջերից կուզեն, որ այդ վարձկանները ամեն օր իրենց սուլիչը նվագեն և ուրիշ ոչինչ: Եվ այսպես, վարձկան պաշտոնյան, հայ խմբագիրը, իր ամսականի սիրույն, միմիայն իր տիրոջ ապրանքն է գովում և ամեն ջանք թափում է, որ բոլոր հաճախորդները (ընթերցողները) միմիայն իր տիրոջ արտադրածը գնեն:
Շատ էլ բնական է, որ իմացական իրական արժեք ներկայացնողները այս կարգի առևտուրներին մասնակցելու աստիճանի չեն ցանկանում իջնել: Հայ պարկեշտ միտքը, հայրենասեր զարգացածը ոչ մի պարագայում սևին ճերմակ և ճերմակն սև չի կարող ասել: Ահա թե որքան լայն է հայ մտքերի միջև բացված անիծյալ խրամատը:
1961 թվական37711_b

%d bloggers like this: