Պահոց | 9:16 ե.

ՋՈՐՋ ՄԱԿԲԵԹ

17 Դկտ

ԱՊՐԵԼՈՎ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

Ահա երկու կանայք
Քայլում են խավարի մեջ՝
Հեռանալով ինձնից…
Մեկը նա է, որին կորցնում եմ այժմ,
Մյուսը նա էր, որ կորել էր և հայտնվել դարձյալ:

Վերջ չկա:
Միայն կանայք քայլում են
Տարտամ գլուխները թաղած
Մութի մեջ:
Լույսը ետևում է, միշտ ետևում է,
Եվ իմ ստվերն ահա
Կոտրատվում է նրանց
Մարմինների վրա:
Թարգմ. Կարիկ Պասմաճյանgilbertd-the-late-george-macbeth-poet_s5

ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

17 Դկտ

Եթե մարդը հուսահատության գիրկն է ընկնում կամ հանձնվում է վատ տրամադրությանը, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի ձախողումի ու անհաջողության: Եթե ես վախենում եմ վայր ընկնել, ապա անպայման կընկնեմ: Իրերի վիճակն այնպիսին է, որ ես ինքս եմ ստեղծում և լավ եղանակը, և ամպրոպայինը՝ նախ և առաջ ինքս իմ ներսում ու շրջապատի համար՝ նույնպես: Հոռետեսությունը վարակիչ է:Citat-André-Maurois

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

17 Դկտ

Եվ հետո պետք չէ ասել. «Վաղը կանեմ», որովհետև վաղը մենք անկասկած չափից ավելի հոգնած կլինենք, դրա համար ավելի լավ է ասել. «Վաղը չէ մյուս օրը կանեմ», և այդ ժամանակ մենք պահուստում կունենանք մի ամբողջ օր, որպեսզի վերանայենք մեր կարծիքը և հրաժարվենք սկզբնական մտադրությունից ու դեռ խելամտորեն էլ ասենք. «Մի գեղեցիկ օր ես կորոշեմ, թե երբ կգա ժամանակն ասելու՝ վաղը չէ մյուս օրը, և բացառված չէ, որ դրա անհրաժեշտությունը չլինի, գուցե մահն ինձ ազատի այդ պարտականությունից, քանզի աշխարհում պարտականությունից ավելի վատ բան չկա…»:
«Ռիկարդո Ռեյսի մահվան տարին» գրքիցjose-saramago

%d bloggers like this: