Պահոց | 8:43 ե.

ԽՈՍԵ ՕՐՏԵԳԱ Ի ԳԱՍՍԵՏ

2 Փտր

Ապրել` նշանակում է հավերժ դատապարտված լինել ազատության, հավերժ վճռել, թե ինչ ես դառնալու այս աշխարհում: Եվ վճռել առանց հոգնության, առանց շունչ առնելու: Բայց նույնիսկ պատահականության կամքին անհուսորեն տրվելու դեպքում էլ մենք որոշում են կայացնում` չորոշել:

Որքան երկար ես ապրում, այնքան ավելի տհաճորեն ես համոզվում, որ մեծամասնությանն անհասանելի է որևէ ջանք, բացի արտաքին անհրաժեշտության նկատմամբ հարկադիր արձագանքը:

Սեփական հաճույքի համար ապրելը պլեբեյի խիզախությունն է: Ազնվազարմը ձգտում է օրենքի և կարգի:Ortega y Gasse portrait

%d bloggers like this: