Պահոց | 2:39 ե.

ԼԵՈՆԻԴ ԱՆԴՐԵԵՎ

26 Փտր

Ես շատ եմ սիրում կյանքը:

Ես սիրում եմ, երբ նուրբ բաժակում խաղում է ոսկեգույն գինին: Ես սիրում եմ հոգնած մեկնվել մաքուր անկողնում: Ինձ դուր է գալիս գարնանը շնչել մաքուր օդը, դիտել գեղեցիկ մայրամուտը, ընթերցել հետաքրքիր ու խելացի գրքեր: Ես սիրում եմ ինձ, իմ մկանների ուժը, հստակ ու ճշգրիտ: Ես սիրում եմ, երբ միայնակ եմ և ոչ մի հետաքրքրասեր հայացք չի կարող թափանցել իմ հոգու մութ խորխորատների ու վիհերի ընդերքը, որի եզերքին պտտվում է գլուխդ: Ես երբեք չեմ հասկացել ու չեմ ճանաչել այն, ինչը մարդիկ անվանում են ձանձրալի կյանք: Կյանքը հետաքրքիր է, և ես սիրում եմ նրան այն մեծ գաղտնիքի համար, որ նրա մեջ ամփոփված է: Ես կյանքը սիրում եմ նույնիսկ նրա դաժանության համար, վայրագ վրեժխնդրության և մարդկանց ու դեպքերի հետ սատանայական զվարթ խաղերի համար:0_ad062_9c49de27_XXXL

 

%d bloggers like this: