Պահոց | 7:33 ե.

ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍ

25 Փտր

Պատկերացրեք, որ ձեր կյանքից ջնջել են առանձնապես կարևոր մի օր, և մտածեք, թե ինչպես այլ կերպ կշրջվեր նրա ընթացքը: Դուք, որ ընթերցում եք այս տողերը, մեկ րոպեով մի կողմ դրեք գիրքը և մտածեք ոսկուց կամ երկաթից, տատասկներից կամ ծաղիկներից պատրաստված այն երկար շղթայի մասին, որը կարող էր չփաթաթվել ձեզ, եթե չկռեր-կոփվեր նրա առաջին օղակը ինչ-որ մի օր, ձեզ համար հավերժ հիշարժան մի օր:80408-1360x768

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐԻ ՄԱՀԸ

25 Փտր

«Մշակ» թերթը հիմնադրել և շուրջ երկու տասնամյակ խմբագրել է Գրիգոր Արծրունին: Նրա մահից հետո «Մշակի» խմբագիր է դարձել Ալեքսանդր Քալանթարը, որը մոսկովյան կրթություն ստացած, աշխարհը տեսած, լուսավորյալ մարդ է եղել:

Նոր- Այրն ասում էր, որ 1913-ին լրացել է Րաֆֆու մահվան 25-րդ տարեդարձը: Խոջիվանքում կազմակերպվել է հոգեհանգիստ: Մեր ամբողջ մտավորականությունը գնացել է գերեզմանատուն: Գնացել է նաև Ալեքսանդր Քալանթարը: Մոտեցել և խոնարհվել է գերեզմանի վրա: Եվ այդպես խոնարհված էլ մնացել է: Ահա այդ ձևով մեծահռչակ վիպասանի հոգեհանգստի օրը վախճանվել է «Մշակի» խմբագիրը, որ մեր հասարակության մեջ հեղինակություն վայելող դեմք է եղել:

Տարիներ անցան, դարձա Ալեքսանդր Քալանթարի որդու` Լևոն Քալանթարի կրտսեր ընկերը, և իմացա, որ թաղումից մի կարճ ժամանակ հետո իրենց հոր գերեզմանը փոխադրել են և այդ կապակցությամբ բացել են դագաղի կափարիչը, տեսել իրենց հոր դին շրջված ու երեսը չանկրտված: Ուրեմն պատահածը լեթարգիական քուն է եղել և ոչ թե մահ…

 ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆխոջիվանք

%d bloggers like this: