Պահոց | 5:41 ե.

ՀԵՐՎԵ ԲԱԶԵՆ

1 Փտր

Պսակադրության վայրում նույնքան ձեռքսեղմումներ են, որքան լինում է հուղարկավորության ժամանակ: Ամեն բան ընթանում է համարյա նույն կարգով. և միևնույն մարդիկ են, որ քաղաքավարությամբ խոնարհվում են` գլուխ տալու համար, և, իհարկե, շուրջբոլորը ծաղիկներ են, հենց այն նույն ծաղիկները, պարզապես հիմա դրանք փնջերով են, այլ ոչ թե պսակներով: Եվ, այնուհանդերձ, սա ևս կյանքի ավարտ է: Քո կյանքերից մեկի ավարտը:

«Ամուսնական կյանք» գրքիցBAZIN-Herve

 

 

ԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱ

1 Փտր

Կտեսնես, կյանքը քեզ ավելի հրապուրիչ կթվա, եթե դու նրան սթափ վերաբերվես: Եթե չլինեն ինքնախաբկանքները, չեն լինի նաև հիասթափություններ: Եվ յուրաքանչյուր անգամ, երբ քո ճանապարհին կհանդիպես որևէ հրաշալի ու գեղեցիկ բանի, դու կսկսես կրկնակի գնահատել դա: Եթե դու ավելին չպահանջես կյանքից, ապա երջանիկ կլինես այն ամենով, ինչ կյանքը քեզ տվել է:welcome

%d bloggers like this: