Պահոց | 4:53 ե.

ՊԱՏՐԻԿ ԶՅՈՒՍԿԻՆԴ

28 Փտր

Մշտապես դու ինչ-որ բան պարտք ես, չգիտես ինչու` պարտավոր ես և ինչ-որ բան պարտավոր չես, ու լավ կլիներ, եթե դու… Մշտապես քեզնից ինչ-որ բան են պահանջում, սպասում են, ինչ-որ բան են պնդում` սա արա, այն արա, մի մոռացիր սրա մասին, դու այդ բանն արդեն արե՞լ ես, դու այսինչ տեղում եղե՞լ ես, դու ինչու՞ ես ուշանում… Մշտական ճնշում, մշտական ցայտնոտ, մտապես քթիդ տակ են խոթում ժամացույցը…

Չի կարելի միաժամանակ երկու գործ անել` վրեժ լուծել աշխարհից և շարունակել ապրել այդ նույն աշխարհում:patrick_suskind_by_zeynowar-d6innd2

ՕՍԱՄՈՒ ԴԱԴԶԱՅ

28 Փտր

Ապրել գիտես… Ի պատասխան ես կարող եմ միայն քմծիծաղել: Այդ ե՞ս եմ կարողանում ապրել: Դե մի՞թե ապրելն այն է, ինչպես ես եմ ապրում. մարդկանցից վախենալը, նրանցից փախչելը, խաբելը հավասարազոր են այն սրբագույն խորամանկ պատվիրանի պահպանմանը, որն արտահայտվում է հայտնի ասույթով. «Մի դիպչիր Աստծուն, և նա չի դիպչի քեզ»:

Էհ, մարդիկ: Ախր դուք ընդհանրապես իրար չեք հասկանում: Ինչ-որ մեկին համարում եք ձեր լավագույն ընկերն այն դեպքում, երբ նրա մասին ձեր պատկերացումները բոլորովին ճիշտ են: Ու երբ մեռնում է ձեր այդ ընկերը, դուք հեկեկում եք նրա դագաղի մոտ` ինչ-որ բառեր արտաբերելով… Էհ, մարդիկ… Ամեն դեպքում զարմանալի է, որ իրար խաբելով, մեզնից ոչ ոք չի տառապում դրանից, ընդհանրապես չենք ցանկանում նկատել խաբեությունը:dazai_002-thumbnail2

%d bloggers like this: