Պահոց | 11:30 ե.

ԳՈՒՍՏԱՎ ՄԵՅՐԻՆԿ

27 Փտր

Այն ամենը, ինչ դուրս է գալիս մահկանացուի շուրթերից և հասանելի է մահկանացուի լսողությանը, սուզվում է մոռացության մեջ: Միայն ինքդ քեզ հետ զրույցը կարող է ինչ-որ բան սովորեցնել: Յուրաքանչյուր մարդկային խոսք մեզ հաղորդում է չափից ավելի քիչ ու չափից ավելի շատ: Այն, ինչ ասվում է ժամանակից շուտ, անբավարար է լինելու, իսկ ինչ ասվում է ուշացումով, կլինի ավելորդ: Թե այս, թե մյուս դեպքում խոսքն արտասանվում է այն ժամանակ, երբ քո հոգին քնած է…Gustav Meyrink

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

27 Փտր

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ օդապարիկ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին… Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատում է արդյոք վերելակն այսօր, թե ոչ… Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (20)

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

27 Փտր

Հինավուրց լեգենդն ասում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, նրան մոտեցան չորս հրեշտակներ: Առաջինը հարցրեց. «Ինչպե՞ս ես դու այդ բանն անում»: Երկրորդը հարցրեց. «Ինչու՞ ես դու այդ բանն անում»: Երրորդը հարցրեց. «Ես կարո՞ղ եմ օգնել»: Չորրորդը հարցրեց. «Արժե՞ դրանով զբաղվել»: Առաջինը գիտնական էր, երկրորդը` փիլիսոփա, երրորդը` այլասեր, իսկ չորրորդը` անշարժ գույքի գործակալ: Հինգերորդ հրեշտակը հիացմունքով դիտում էր կատարվածը և ի սրտե ծափահարում էր: Այս մեկը միստիկ էր:????????????????????????

%d bloggers like this: