Պահոց | 5:15 ե.

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ

14 Փտր

Ի՞նչ բան է սերը: Դա քամու սոսափն է վարդի թփերում: Ոչ, դա կրակ է, որ շիկնում է արյան մեջ: Սերը դժոխային մեղեդի է, և նրա հնչյունների տակ պար գալ են ուզում նույնիսկ ծեր սրտերը: Նա իսկը մարգարտածաղիկն է, որ բացվում է մութն ընկնելուն պես և իսկը հողմածաղիկ է, որ թեթև շնչից կծկում է իր թերթերն ու մեռնում է, եթե դիպչես նրան:

Ահա թե ինչ է սերը:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (63)

ԻՎԱՆ ԳՈՆՉԱՐՈՎ

14 Փտր

Իսկ սերը չի մոռանում ոչ մի մանրուք: Նրա աչքին ամեն բան, ինչն առնչվում է սիրո առարկային, ամեն բան կարևոր փաստ է: Սիրող մարդու մտքում հյուսվում է բազմաբարդ մի կտավ դիտարկումներից, նուրբ դատողություններից, հիշողություններից, կռահումներից այն ամենի մասին, ինչ վերաբերում է սիրելիին, ինչը ձևավորվում է նրա ոլորտներում, ինչը ազդեցություն է գործում նրա վրա: Սիրո մեջ բավական է մեկ խոսքը, ակնարկը… ակնարկն ինչ է, հայացքը, շուրթերի հազիվ նշմարելի շարժումը, որպեսզի ծնվի կռահումը, հետո նրանից անցում կատարվի դատողությանը, դատողությունից` վճռորոշ եզրահանգմանը և ապա` տառապել կամ երանություն ապրել սեփական մտքերից…Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

14 Փտր

Ես հավատում եմ սիրուն, իսկ սիրահարները միշտ աղոթում են: Ես հավատում եմ աղոթքներին, թվերին, նշաններին` այն ամենին, ինչն ընդունակ է մեզ հեռու պահել դժբախտությունից, ուղղորդել դա նրանց կողմը, ովքեր չեն սիրում ու չեն երազում: Ես հավատում եմ կանխազգացմանը և հավատում եմ ճշմարտությանը, բայց ամենից շատ ես հավատում եմ սիրուն: Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը տուժի իմ պատճառով, ուզում եմ, որ բոլորը խուսափեն չարիքից, սակայն ես մի բան գիտեմ.- սերը միակ պաշտպանությունն է դժբախտությունից, և հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ յուրաքանչյուրը կգտնի իր սերը, կլսի իր երգը, կտեսնի իր որդուն, և Բարձյալի ձեռքը նրան պահապան կլինի:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (2)

%d bloggers like this: