Պահոց | 9:27 ե.

ԱԼԵՍԱՆԴՐՈ ԲԱՐԻԿՈ

20 Ապր

Դրանք այն բաներից են, որոնց մասին ավելի լավ է չմտածել, եթե չես ուզում խելագարվել: Երբ նկարը վայր է ընկնում: Երբ դու մի օր առավոտյան արթնանում ես ու այլևս չես սիրում նրան: Երբ բացում ես թերթն ու այնտեղ կարդում ես, որ պատերազմ է բռնկվել: Երբ տեսնում ես գնացքը ու մտածում ես, որ պիտի մեկնես այստեղից: Երբ նայում ես հայելու մեջ ու նկատում ես, որ դու ծերացել ես…
«Լեգենդ դաշնակահարի մասին» գրքից1

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

20 Ապր

Թղթի վրա՝ ճակատագիր
Ընթեռնելի և մոտավոր.
Վաղվա օրը գիտեմ անգիր,
Իմ երեկն էր արատավոր:

Իմ ներկան է ցաքուցրիվ,
Նավաբեկյալ ու ենթակա,
Ելքն՝ անազատ, հույսը՝ ձրի,
Սովորությունը՝ հերթական:

Հաղորդություն առած անցավ
Վաղամեռիկ օրերի չուն,
Բայց իմ սիրտը չկամեցավ
Ժպտալ նրան վերջին շնչում:

Ու թե մի տեղ դադար առնի
Ընթացքը շեղ, երթը տարտամ,
Ես էլ ձեզ պես տառը տառին
Ճակատագիր պիտի կարդամ:1_elviravonnosferatus_1