Պահոց | 8:32 ե.

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԿՈՅԱԲԶԵԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ

14 Ապր

Կա մի այսպիսի շնչավոր՝ կոյաբզեզ է կոչվում: Երբեմն նրան նաև աղբաբզեզ են անվանում: Սնվում է գերազանցապես կենդանիների արտաթորանքով և գարշահոտ է արձակում: Եթե այդ բզեզին բաց թողնեք հրաշալի մարգագետնում, որտեղ ծաղկունք է ու գեղեցկություն, նա կփնտրտի, կքչփորի ու անպայման կգտնի աղտեղության որևէ փշրանք, իր քիմքին հաճո կղկղանքի մի հետք, որ հագուրդ տա մարմնի և էության պահանջներին: Դա է նրա բնույթը: Այդպես է նա գոյություն պահպանում:
Եվ քանի որ աշխարհը կատարյալ չէ, կոյաբզեզները երբեք քաղցած չեն մնում: Ու քանի որ փոքր են չափերով և նեղ է տեսադաշտը, աշխարհը նրանց համար դրախտային է սոսկ իր ստորին շերտերի մեջ, իսկ միակ վայելքը համառ ու համբերատար սպասումն է այն պահի, երբ որևէ մեկն իրենց առաջ կնետի զազիր կերակուրը և այդ վայրկյանը կդառնա նրանց ինքնակայացման հավաստիքը:

Հովիկ Չարխչյան0008-011-Navoznyj-zhuk

ԱՐԻՍՏՈՏԵԼ

14 Ապր

Մեծագույն հանցագործությունները կատարվում են ավելին ունենալու մղումներից դրդված, այլ ոչ թե առաջին անհրաժեշտության պահանջների համար: Օրինակ, բռնակալ դառնում են ոչ այն պատճառով, որ խուսափեն ցրտից: Դրա համար էլ մեծ պատիվները բաժին են հասնում ոչ թե նրան, ով կսպանի գողին, այլ նրան, ով կսպանի բռնակալին:Aristotel

%d bloggers like this: