Պահոց | 2:26 ա.

ԲՈՐԻՍ ԱԿՈՒՆԻՆ

13 Ապր

Մարդիկ տարբեր են լինում, կան և լավերը, և վատերը, բայց մեծամասամբ նրանք ոչ մի կերպ են, գորտերի նման, որոնք ընդունում են միջավայրի ջերմաստիճանը: Տաք է՝ տաք են, սառն է՝ սառն են: Ահա թե որն է իշխանությունների միակ պարտքը՝ ստեղծել ճիշտ եղանակ, իսկ մնացածի համար Տերը հոգ կտանի ու մարդիկ իրենք էլ չեն սխալվի:Klimat-i-zdorove-Kak-obezopasit-sebya

ՊԵՐ ԼԱԳԵՐԿՎԻՍՏ

13 Ապր

Մարդը պիտի հայտնվեր: Նա ծնունդ էր առել հակասականությունից, ողբերգական երկդիմությունից, բուն կյանքի բազմանշանակ էությունից: Նա միակն էր, որ ընդունակ էր իր մեջ ներառել ամեն ինչ: Միայն նա էր ընդունակ տառապել և միայն նա կարող էր խորասուզվել հանցանքի անդունդը: Միայն նա գիտեր, թե ինչ բան է մեղքը, միայն նա էր ճաշակել ողբերգական մեղքի զգացումը, որն ըստ էության նրա սեփականը չէր, սակայն որից կարող էր տառապել, ինչպես սեփականից: Միայն նա կարող էր ակնհայտ աբսուրդից, տառապանքից, մասնատվածությունից ու բազմազանությունից դուրս հանել արժեքավոր ինչ-որ բան՝ լի խորագույն իմաստով:
«Մարդու ազատագրումը» գրքից

703431_4