Պահոց | 12:25 ա.

ՍԵՍԻԼԻԱ ԱՀԵՐՆ

1 Ապր

Սպասեցի: էլի սպասեցի: Տագնապով: Հետո հույսով: Հուսահատությամբ: Եվ ապա այնպիսի թախիծով, որն ինձ կտրատեց, ինչպես սրտին իջած դանակը: Ես նրան չմեղադրեցի: Չէ՞ որ ասաց, որ այլևս զանգ չի տալու: Բայց այնուհանդերձ ես հուսով էի: Հետո հույսն էլ մարեց, իսկ ես ահավոր սրտնեղեցի: Բացարձակապես մենակ, դատարկված ու մոլորված: Արդեն մի ամբողջ րոպե…
«Իմ կյանքի ժամանակը» գրքիցс-r

ԽԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱՄԱԿԻ

1 Ապր

Փոքրիկ սարդերը՝ խաչված սեփական թելերի վրա, համբերատար սպասում են իրենց փոքրիկ ավարին, թեև համբերություն հասկացությունը հազիվ թե ծանոթ է նրանց: Միևնույն է, ոչնչի, բացի սարդոստայն հյուսելուն, նրանք սովոր չեն, և ուրիշ կենսակերպ, բացի զոհին սպասելը, իրենց համար ընտրել չեն կարող: Հյուսել, անշարժանալ սպասման մեջ, իսկ մի օր էլ մեռնել ու չորանալ: Ողջ սցենարը գեների մեջ դրված է դեռևս ծննդից առաջ: Ոչ մի բանի չկասկածել, ոչնչի համար չմորմոքել ու չափսոսալ: Ոչ մի մետաֆիզիկական տառապանք ու բարոյական տվայտանք…
«1Q84» գրքից

1369116036_mify-o-paukah-2