Պահոց | 5:09 ա.

ՄՏՔԵՐ

15 Ապր

Ամենասարսափելի վտանգն այն է, որի մասին ոչինչ չգիտենք:
Յան Ֆլեմինգ

Մարդկանց մի մասին վիճակված է նստել հանդիսասրահում, մյուսները ծնվել են դերասաններ լինելու համար:
Հելմուտ Կրաուսեր

Երբ գործ ունես մարդկանց հետ, ոչ մի հարցում պետք չէ վստահ լինել:
Նաոմի Միթչիսոն

Ինչքան կռվազան է ազգը, այնքան պրիմիտիվ են նրա քարոզիչները:
Բրայան Օլդիս

Մենք եռանդուն ենք միայն այն ժամանակ, երբ քաղցած ենք:
Մենք համարձակ ենք միայն այն ժամանակ, երբ նահանջում ենք:
Մենք փութկոտ ենք միայն այն ժամանակ, երբ ժամանակ այլևս չկա:
Ալեկս Նովեկ

Հույսի վերջը մահվան սկիզբն է:
Շառլ դը Գոլ

Հաջողակ տղամարդը նա է, ով ավելին է վաստակում, քան իր կինը կարող է ծախսել:
Հաջողակ կինը նա է, ով գտնում է նման տղամարդ:
Ալան Պիզ

Միայն մտերիմ ընկերները գիտեն՝ որ կետին հարվածեն, որ ավելի ցավոտ լինի:
Բերնար Վերբեր

Նրանք, ովքեր նստած են աշխատում, ավելի շատ են վաստակում, քան նրանք, ովքեր աշխատում են կանգնած:
Օգդեն Նեշ

«Երբ դու խոսում ես եթերից, հիշիր, որ քեզ լսում են նաև բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ»:
Մատվեյ Գանապոլսկի

Բարին միշտ հաղթում է չարին: Ով հաղթեց, նա էլ բարին է:
Արսեն Ռևազով

Բոլոր ճամփաները տանում են դեպի մարդը:
Անտուան դը Սենտ Էքզյուպերի

— Ես հանկարծ դադարեցի վախենալ:
— Ահա տեսնու՞մ ես, դու մարզել ես քո ոգու ուժը:
— Եվ ես հիմա այլևս ոչնչից չե՞մ վախենա:
— Մի անհանգստացիր, հոգով ուժեղները միշտ կգտնեն վախի պատճառներ:
Ռունե Բելսվիկ

Իսկական գազանները վարժեցնողներն են, այլ ոչ թե կենդանիները:
Դիմա Ռուբինա

Անհանգիստ ժամանակներում ենք ապրում. մարդիկ սկսել են շատ ուտել ու քիչ կարդալ:
Գրիգորի ԳորինbqSz5UI3FpY