Պահոց | 9:40 ե.

ԿԻՄ ՀՈԼԴԵՆ

26 Մյս

Եթե որևէ վատ բան է պատահում, ես կարող եմ որոշ ժամանակ կենտրոնանալ կատարվածի վրա, իսկ հետո նրան պարզապես հրում եմ հետին պլան, որ անհրաժեշտության դեպքում օգուտ քաղեմ: Այս թանկագին դասն ինձ տվել է իմ մանկությունը: Ես չեմ կարող թույլ տալ, որ տխրությունն ու դժբախտությունները տիրեն ինձ, այլապես նրանք ուղղակի ամբողջությամբ ինձ կուլ կտան: Բոլոր անհաջողությունները ես հավաքում ու պահ եմ տալիս հիշողությանս առանձին անկյունում՝ թույլ չտալով նրանց ներթափանցել նուրբ թաղանթի միջով և խառնվել այն բոլոր լավ բաների հետ, որ կան իմ կյանքում: Անհաջողությունները չափազանց վատ գործընկերներ են:ԿԻՄ ՀՈԼԴԵՆ

ԱՅՆ ՌԵՆԴ

26 Մյս

Փողը երջանկություն չի բերում այն մարդուն, ով գաղափար չունի, թե ինքն ինչ է ուզում: Եթե նա մերժում է գիտելիքն այն մասին, թե ինչն է պետք գնահատել, եթե նա խուսափում է այն ընտրությունից, ինչն արժեքավոր է, փողը նրան չի տա արժեքները որոշակիացնելու օրենքը: Հիմարը փողով չի գնի ինտելեկտ, վախկոտը՝ քաջություն, տգետը՝ հարգանք: Ով փողով ցանկանում է գնել նրանց ուղեղները, ովքեր իրենից ցածր են գտնվում՝ ամենագլխավորը համարելով փողը, արդյունքում դառնում է ներքևում կանգնածների զոհը: Ինտելեկտուալները խուսափում են նրանից, իսկ խարդախներն ու խաբեբաները կպչում են նրան՝ հրապուրված օրենքով, որը նրան տրված չէ հասկանալ: Ոչ մեկին արտոնված չէ լինել ավելի փոքր, քան իր փողերն են: Այդ պատճառո՞վ եք դու նրան չար անվանում:
«Ատլանտը շտկեց ուսերը» գրքիցAyn-Rand