Պահոց | 5:17 ե.

ՄՏՔԵՐ

14 Մյս

Երբեք մի պայքարեք ինքներդ ձեր դեմ: Ուժերը չափից ավելի անհավասար են:
Մարիա Արբատովա

Սրսկումը ցավոտ է, բայց բուժիչ: Խանդը տանջալից է, բայց ամրացնում է զգացմունքները:
Անդրե Մորուա

Վաղը կբացվի մեր կյանքի մնացորդների առաջին օրը:
Թերրի Փրաթչեթ

Մարդկանց դուր գալու լավագույն ձևը նրանց այնքան էլ չսիրելն է:
Ջոն Գրին

Պատկերացնում եմ, թե ինչպես կաշխատեր նրանց միտքը, եթե նրանք միտք ունենային և այն աշխատեր:
Էռնեստ Հեմինգուեյ

Ամեն հաղթանակ ինչ-որ մեկի պարտությունն է
Եվ ամեն հերոս ինչ-որ մեկի համար չարագործ է…
Ջո Աբերկրոմբի

Կասկածը նույնքան վստահելի հենարան է, որքան անսասան հավատը:
Ուոլթ Ուիթմեն

Գեղեցկությունն ավելի շատ թշնամիներ ունի, քան Նապոլեոնն է ունեցել:
Անտոն Չեխով

Իմաստության երեք աղբյուր կա՝ գիրքը, աշխատանքը և ճամփորդությունը:
Էլիֆ Շաֆակ

Շանը նետած ոսկորը չի վկայում գթասրտության մասին: Գթասրտությունն այն ոսկորն է, որը կիսում ես քաղցած շան հետ, երբ դու ինքդ էլ շան պես սոված ես:
Ջեկ Լոնդոն

Օրինավոր մարդը նա է, ով ստորություն է անում առանց հաճույքի:
Սերգեյ Դովլաթով

Իմ ամբողջ կյանքը երկու կեսերից է բաղկացած: Առաջինում ես սպասեցի քեզ, երկրորդում ես հիշեցի քեզ:
Միխայիլ Վիլլեր

Մարդկանց հետ ջերմ հարաբերություններ պահպանելու միակ ճանապարհը նրանցից ոչինչ չխնդրելն է:
Ջոն Ուեյն

Mysli_materialqny

ՀԻՇՎՈՂ ՕՐՎԱ ԴԻԱԼԵԿՏԻԿԱՆ

14 Մյս

Մեր գյուղի Նվերն ու Ռոլանդը դհոլ-ակորդեոն վերցրած գնում են հարևան գյուղ՝ հարսանիք նվագելու: Նվերն ասում է. «Արի դաշտերով գնանք, որ ճանապարհը կարճ լինի»: Մտնում են դաշտերը, քայլում են մինչ ջրանցք: Նվերը ցատկում ու գործիքի հետ շրմփում է ջուրը, հոսանքն էլ դհոլը քշում-տանում է:
Էլ ի՞նչ հարսանիք: Թրջված, անդհոլ նվագածուները ետ են դառնում: Ճանապարհին Ռոլանդը հայհոյում ու նախատում է ընկերոջը: Նվերն էլ մեղավոր ժպտում ու ասում է.
— Ոչինչ, եղածը եղած է: Փոխարենը հիշվող օր դարձավ:
Դրանից հետո մեր գյուղում ով մի արկածի էր հանդիպում, նրան հենց այդ խոսքով էլ մխիթարում էին. «Ոչինչ, կարևորը հիշվող օր դարձավ»:
Ձախորդության միջից մի պտղունց «շահույթ» կորզելն էլ շնորհքի բան է:

 Հովիկ Չարխչյանhqdefault

Պատերազմի ժամանակ իշխանությունը մոռացված ու վտարված էր

14 Մյս

Գրող Հովիկ Չարխչյանը Սիվիլնեթի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ ապրիլյան պատերազմը խտացրած գույներով ի ցույց դրեց մեր բոլոր թերություններն ու բացթողումները:

ՆԻԼ ՇՈՒՍՏԵՐՄԱՆ

14 Մյս

Ինչպես ջուրը, որ մշտապես կուտակվում է ամենացածր կետում, այդպես էլ կորուսյալ հոգիները ձգտում են իրենց համար ստեղծել հարթեցված ուղի, որը հետզհետե խորանում, դառնում է ակոս, ինչն էլ շուտով վերածվում է խորընկա հեղեղատի: Որքան խորն է սովորական հունը, այնքան նրանից դուրս գալը դժվար է:

3

%d bloggers like this: