Պահոց | 4:21 ա.

ՌԵՆԱ ՅԱԼՈՎԵՑԿԱՅԱ

17 Մյս

Զանգեզուրում նորածիններին հնչեղ անուններ էին տալիս՝ Օֆելյա, Դեզդեմոնա, Նապոլեոն, Համլետ: Տպավորությունն այնպիսին էր, որ մի անգամ հայկական գյուղի բնակիչներին գայթակղել էր բանասիրության խելառ, գրքասեր ուսուցիչը, որ կրթություն էր ստացել Ցյուրիխում: Այլապես ինչու՞ Հայրապետյանների ընտանիքում ծնվեցին Լանցետ և Պինցետ անուններով երկվորյակները, իսկ դարբին Արտաշես Իսրայելյանը երեխային կոչեց Գուլիվեր: «Գուլիվեր, տուն արի»,- կանչում էր մայրը: Զավակն էլ մի շնչով վազ էր տալիս: Իսկ զավակը… աղջիկ էր: Ու թեև արդյունքում նա արդարացրեց իր անունը՝ մարմնեղ կին դարձավ, բայց իր միամիտ ծնողներին բարի խոսքով չէր հիշում: «Գուլիվեր Արտաշեսովնա»,- միտումնավոր լրջությամբ նրան դիմում էին գործընկերները: «Գուլիվե՞ր»,- ծիծաղից խեղդվում էր նրա հետ ծանոթացող տղան…
«Сибирские Палестины» գրքից04.11.04.07

ՍՎԵՏԼԱՆԱ ԴԻԼԲԻՆԱ

17 Մյս

Հիշողությունը չորացած տերև է՝ նետված արագընթաց ջրերի մեջ: Նետեցիր նրան՝ կլողա, չես կանգնեցնի և դու նրա շարժումների վրա իրավունք չունես: Այդպես էլ անցյալի մասին մտքերն են: Սկասում ենք մեկից, անցնում ենք մյուսին, իսկ երրորդն արդեն կես քայլի վրա է: Եվ որքան թախծոտ է անցյալը, այնքան հաճույքով է դեպի այն լողում չոր տերևը ու պտույտ է տալիս այն ամենի հորձանուտում, ինչը եղել է…0_c1f1b_90ac5b86_XXXL

%d bloggers like this: