Պահոց | 10:55 ե.

ԼՈՒԻ-ՖԵՐԴԻՆԱՆԴ ՍԵԼԻՆ

2 Մյս

Երբ տարիքդ առնելով մտածում ես նրանց մասին, ովքեր մասնակից են եղել քո կյանքին, նրանց էգոիզմը քեզ է ներկայանում նույնքան անանցանելի, որքան պողպատն ու պլատինը, և առավել անվերջանալի, քան ժամանակն ինքը: Երիտասարդ տարիքում մենք արդարացնում ենք ամենակարծրացած անտարբերությունն ու ամենացինիկ գռեհկությունը՝ ինքներս էլ չիմանալով՝ ինչ անգիտակ ռոմանտիզմի քմայքով: Բայց հետո, երբ կյանքն արդեն ցույց է տվել, թե որքան խորամանկություն, ճարպկություն, չարություն է պահանջվում թեկուզ նրա համար, որ մեղքով հանդերձ գոյատևես 37 աստիճանում, պապանձվելով ու լրջանալով հասկանում ես ողջ խոզությունը, որ թաքնված է քո անցյալում: Պետք է միայն շատ ուշադիր զննես ինքդ քեզ և կտեսնես, թե աղտեղության ինչպիսի կույտեր ես թողել քո թիկունքում: Ու քանի որ ապրել ես մինչ այժմ, ապա հետայսու՝ ոչ մի գաղտնիք, ոչ մի ծանրաբարո հիմարություն. պոեզիան սպառվել է…

«Ճամփորդություն դեպի գիշերվա եզերքը» գրքից0_9a903_b1a162dd_L

ՄԵԹ ՀԵՅԳ

2 Մյս

Ընդհանուր առմամբ մարդկանց հետաքրքիր է միայն այն, ինչը կատարվում է իրենց երկրում: Նախապատվելի է երկրի այն հատվածը, որը նրանք համարում են իրենցը: Ինչքան մոտ՝ այնքան լավ: Իսկ խնդիրն այդպես դիտարկելու պարագայում լուրերի իդեալական թողարկման ժամանակ խոսք պիտի գնա միայն այն տանը կատարվող իրադարձությունների մասին, որտեղ ապրում է հանդիսատեսը:

TV-e1338387332117

%d bloggers like this: