Պահոց | 9:55 ե.

1992-ի մայիսյան մի օր

8 Մյս

Նախորդ օրը երեկոյան Արարատի գործկոմի նախագահի աշխատասենյակում էինք: Վազգենը զանգեց: Ասաց, որ Նախիջևանի սահմանի ուղղությամբ ուշադիր լինեն, ուժեղացնեն հսկողությունը:
Հաջորդ օրը առավոտյան իմացանք, որ Շուշին ազատագրվել է: Մարդիկ փողոց էին թափվել: Ով դաշտում էր՝ լուրն առել, գործը թողել ու շտապել էր գյուղ: Հետո հավաքվեցին գյուղի կենտրոնում: Ինչ-որ մեկը ոչխար բերեց: Մորթեցին զոհաբերելու նման: Գյուղամիջում վառած օջախի վրա միսը եփեցին ու մատաղի պես բաժանեցին տնետուն: Հաղթանակի համ ուներ:

Հ. Չարխչյան7

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՌՈՄԱՆՈՎՍԿԻ

8 Մյս

Երբեմն ինձ թվում է, որ ես էլ, ինչպես և այն տղան՝ իմ հայրենիքի խոնավ, մեղմաշունչ մարգագետնում, տանում եմ մարդկանց թույլ, հմայիչ ծաղիկը և վախենում եմ շնչել, որ հանկարծ ծաղիկը չփոշիանա: Իսկ շուրջը սուլում են երկաթե քամիները, սլանում են մեքենաները, կիզիչ օդը ոտքից գլուխ պարուրում է ինձ, հրում են, գոռում են, ինչ-որ տեղ են քարշ տալիս, արտաշնչում են դեմքիս… Իսկ ես տանում եմ իմ ծաղիկն ու հավատում եմ, որ նույնիսկ մեկ թերթիկ չպոկելով կհասցնեմ այդ ծաղիկն այն խաղաղ կացարանը, մարդկանց մոտ, ովքեր սպասում են ինձ:85712424

ԷԼ ԼՈՒՆԱ

8 Մյս

Մենք ինքներս մեզ անգիտակցաբար բանտ ենք նետել, որպեսզի խուսափենք ամենասարսափելի վախերից: Մենք ընտրում ենք «պետք է»-ն, որովհետև ընտրել «ուզում եմ»-ը սարսափելի ու անհասկանալի է: Մեր բանտը կառուցված է «պետք է»-ի սկզբունքով կյանքից, ընտրության անթիվ իրավիճակներից, որոնց մենք համաձայնել ենք ակամա, պատերից, որոնք մեզ հեռացնում են իրականից: «Պետք է»-ն տանում է դեպի «ուզում եմ»: Դուք ստեղծել եք ձեր բանտը և ինքներդ էլ կարող եք ձեզ ազատել:тюрьма-33

%d bloggers like this: