Պահոց | 7:23 ա.

ՄՏՔԵՐ

1 Մյս

Նա, ում դժվար է սիրել, սովորաբար ավելի շատ է դրա կարիքը զգում:
Դեն Միլմեն

Ոչինչ այնքան լավ չի հիշվում, որքան մեր սեփական գործողությունները:
Ոչինչ մենք այնքան կրքով չենք պաշտպանում, որքան սեփական արարքները:
Ոչինչ այնքան ուժգին չի ներգործում մեզ վրա, որքան մեր սեփական փորձը:
Ա. Բարիշևա

Կյանքը մարդկանցից սարսափելի շատ ժամանակ է խլում:
Ստանիսլավ Եժի Լեց

— Կատարելություններ չեն լինում:
— Դա փաստարկ չէ: Պետք է ջանք գործադրել:
Անջեյ Սապկովսկի

Լավ է լինել Դոն Կիխոտ, քան հողմաղաց:
Լիոն Ֆեյխթվանգեր

Չափից շատ մի մտածեք: Դա վատ է անդրադառնում ախորժակի վրա:
Պամելա Թրևերս

Եթե մտքերի ու հույզերի միջև հակասություն կա, ուրեմն կեղծում են մտքերը:
Էքհարտ Տոլլե

Մեղավոր է նա, ով ասում է, թե մեղավոր չէ:
Վալենտին Ռասպուտին

Եթե ինչ-որ տեղ մեկը որոշի խարույկ վառել, միշտ էլ կգտնվեն ուրիշ չորս հոգի, որ նրան բացատրեն, թե ինչպես դա անի:
Տոնինո Բենակվիստա

Մեր օրերում ամենամեծ արկածախնդրությունը հանգիստ, խաղաղ կյանքն է:
Ռեմարկ

Մարդկային կյանքը չորս հենարաններ ունի՝ տունն ընտանիքի հետ, աշխատանքը, մարդիկ, որոնց հետ անցկացնում ես տոներն ու առօրյան, և հողը, որի վրա կանգնած է քո տունը:
Վալենտին Ռասպուտին

1680x1050-604903-www.ArtFile.ru-

%d bloggers like this: