Պահոց | 8:07 ա.

ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ

21 Մյս

Ընդհանրապես մենք բոլորս շատ մեղավոր ենք մեկս մյուսի առաջ: Բայց միայն բաժանման ժամանակ ես դա զգում: Եվ հետո, միասին լինելու այդ տարիներից քանի՞սն են մնացել: Եթե նույնիսկ այդ տարիները դեռ էլի են լինելու, միևնույն է, մնալու են ավելի ու ավելի քիչ: Իսկ հետո՞: Ցրվենք շիրիմներով: Այնպես ցավալի է, այնպես լարված են զգացումները, այնպես սուր են բոլոր մտքերն ու հիշողությունները: Իսկ որքան անմիտ ենք մենք սովորաբար: Որքան հանգիստ ենք: Եվ մի՞թե պետք է այդ ցավը, որ գնահատենք կյանքը:

detailed_picture

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԴԱԼՄԱ»

21 Մյս

«Դալմա մոլ» այցելող և Դալմայի այգիներին ծանոթ մեր քաղաքացիներից ոմանք հավանաբար չգիտեն, թե իրականում ինչ է նշանակում այդ բառը: Մինչդեռ դրա մասին բավականին հետաքրքիր վկայություններ կան: Հակոբ Սանասարյանն իր գրքում ևս անդրադարձել է այդ պատմությանը: Համաձայն տարածված վարկածի, 1802 թ. Երևանի սարդարը մրցույթ է հայտարարում Սարդուրի այգիների ջրանցքները վերականգնելու համար: «Ով կբացի ջրանցքներ ու կոռոգի այգիները, իմ պատուհանից երևացող հողերը կնվիրեմ նրան: Բայց ով կվերցնի կանխավճար և կխաբի՝ ես նրան կգլխատեմ, կգանակոծեմ, կծեծեմ»,- ասում է սարդարը:
Հենց այս «ծեծել, գանակոծել» հասկացությունը պարսկերենում կոչվում է «դալմա»: Իսկ այն փաստը, որ հետագայում հիշյալ այգիները հիշվեցին ու պատմության մեջ մնացին «Դալմա» անունով, ապացույցն է այն բանի, որ առուներ կառուցողներն, այնուամենայնիվ, որոշել էին խաբել սարդարին:
Պատիժն այդպիսի բան է, երկար է հիշվում:

Հ. Չարխչյան1936297_942179169229949_4646334530513825736_n

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

21 Մյս

Երևի Հայրենիքը հենց այն է, որ դու տեսնում ես, ուրիշը չի տեսնում: Երևի Հայրենիքը հենց այն է, որ կորցնելուց հետո, ինչպես բանաստեղծն է ասում, այլևս ոչինչ չես ունենա կորցնելու: Եվ կրկնենք բանաստեղծին, երևի հայրենիքը հենց այն է, որ անհնար է հասկանալ խելքով, չափել մետրերով, որին կարելի է և պետք է հավատալ միայն: Եվ վախեցիք անհայրենիք մարդուց: Եվ մի հավատացեք հավատարմության նրա երդումներին:

Vardges_Petrosyan

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ

21 Մյս

Հայրը նա էր, ով որպես նվեր շոյում էր աղվամազոտ դեմքդ, և այտերդ սղալող նրա կոշտուկներից պատկառում էիր և հուզմունքից քրտնում: Հայրը նա էր, որի համար անհասկանալի ու տարօրինակ էր որդու պարապությունը: Մարդու պարապությունը:- Եթե մարդ է, պետք է աշխատի: Բա ինչի՞ համար է աշխարհ եկել: Եթե չաշխատի, ուրեմն ի՞նչ անի:- Ահա աշխարհի ու մարդու նկատմամբ մեր հայրերի ունեցած շիփ-շիտակ հայացքը: Հայը և հայրը նա էր, ով մի կտոր հաց ու պանրով կշտանում էր և շնորհակալ և գոհ, և լիաչք նայում երկնքին,- աշխարհը խաղաղ է, գերդաստանը կա, հոգով ու մարմնով առողջ զավակները ամեն մեկը իր գործին, և սեղանին արդար մի կտոր հաց կա: Ուրիշ ի՞նչ է պետք… Մի պայծառ երազ:
«Ի տեղ բաց նամակի» ակնարկից

154793_900

%d bloggers like this: