Պահոց | 11:55 ե.

Թագավորության կեսը

24 Մյս

Վերսալում, դիտելով Ռիշելյեի կիսանդրին, Պետրոս Մեծն ասաց. «Եթե կարդինալ Ռիշելյեն կենդանի լիներ, ես նրան կտայի թագավորության կեսն այն բանի դիմաց, որ նա ինձ սովորեցներ կառավարել մյուս կեսը»: Հետո մի փոքր դադար տվեց ու հավելեց. «… Այն բանի համար, որ սովորելուց հետո նրանից խլեմ մյուս կեսը»:11o2GUJdYTY

ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

24 Մյս

2001-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը եկել էր Հայաստան: Ու քանի որ ամեն օր չէ, որ մեզ մոտ Հռոմի Պապ է գալիս, ես էլ որոշեցի նրան տեսնել: Լսել էի, որ պիտի էկումենիկ պատարագ մատուցի մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ տաճարում: Գնացի այնտեղ, բայց հենց տեղ հասա, հասկացա, որ Պապ տեսնելը բացառվում է: Հսկայական բացմությունը ողողել էր քաղաքի կենտրոնը, անթիվ-անհամար ոստիկանների կենդանի բարիկադներն ի չիք էին դարձնում սուրբ մարդու հետ տարածական շփման բոլոր հնարավորությունները:
Չէի ասի, թե մեծ վիշտ ապրեցի: Ընդամենը ափսոսացի, որ չեմ տեսնելու և քանի որ ազատ ժամանակ ունեի, Օղակաձև զբոսայգով քայլեցի մինչև Ռադիոտուն: Այստեղ, մայթեզրի մոտ մի սրճարան կար: Նստեցի, սուրճ պատվիրեցի ու դիտում էի փողոցի երթևեկը: Եվ հենց այդ ժամանակ աչքս ընկավ խաչմերուկին կանգնած մի շքեղ մեքենա, որ սպասում էր լուսացույցի կանաչ լույսին: Հետևի ապակին մի փոքր իջեցված էր: Նայեցի ու քար կտրեցի: Հռոմի Պապն էր: Ինձնից ընդամենը մի քանի քայլ այն կողմ: Ինքն էլ դեպի այգի էր նայում:
Այդպես նայեցինք իրար, հետո ճանապարհը բացվեց, մեքենան թեքվեց դեպի աջ ու գնաց եկեղեցի: Իսկ ես խմեցի սուրճս և սևեռվեցի այն մտքի վրա, որ եթե մի բան վիճակված է, ուրեմն անպայման կկատարվի: Նույնիսկ Երևանի Օղակաձև զբոսայգում:

Հովիկ Չարխչյանpapa.jpg

%d bloggers like this: