Պահոց | 4:19 ե.

ՊԵԴՐՈ ԳՈՆՍԱԼԵՍ ԿԱԼԵՐՈ

25 Նյմ

Դիոգենեսը կարծում էր, որ հասարակական կառույցները աղճատում են մարդկային բնույթը: Պատմում են, որ նա սովորություն ուներ օրը ցերեկով թափառել Աթենքում` վառված լապտերը ձեռքին ու մարդ որոնել: Մի անգամ փիլիսոփան սկսեց բղավել.
— Մարդիկ, մարդիկ:
Ու երբ նրա շուրջը հավաքվեց ամբոխը, արգահատանքով կնճռոտվեց.
— Ես մարդկանց էի կանչում, այլ ոչ թե թափթփուկների:112704503_Ioganna_Tishbeyna_Diogen_iskal_cheloveka

ՆՈԵԼ ԿԱԼԵՖ

25 Նյմ

Նա այժմ մենության մեջ վիճում էր միայն ինքն իր հետ: Վիճում էր ճակատագրի հետ, որին ցանկանում էր խաբել: Հիմա նրա ողջ կյանքը զառերն էին, որոնք ցնցվում էին քթի տակ` շրխկացող դռան աղմուկով… Ճակատագրին հիշում են, երբ անհաջողության են մատնվում: Հաղթանակ տանելու դեպքում մարդն իրեն է վերագրում արժանիքները: Իսկ պարտվողը մեղադրում է ճակատագրին:
Հույսը վարկով տրված կյանքն է: Հուսահատությունը` կանխիկ վճարումը:

«Վերելակ դեպի կառափնարան» գրքից10706121708228579

ՌՈԺԵ ԿԱՅՈՒԱ

25 Նյմ

Կյանքն անզոր է գտնվում իր համար կործանարար հրապույրների դեմ-հանդիման: Նրան իր մոտ են ձգում վիհերը: Դրանց թովչանքներին տրվողները հանկարծակի կաթվածահար են լինում: Մարդն ուզում է հեռու մնալ վտանգներից, սակայն իր կամքից անկախ մոտենում է դրանց: Նա զգում է, որ կարող է մտածել և իրագործել միայն այն շարժումները, որոնք խցկվում են իր մեջ նրա կողմից, ասես ավերումների չար կերպարը բավարարում է տալիս ինչ-որ մի այլասերված ճաշակի և նրա գոյության թաքուն խորքերում արթնացնում է նվիրական-անգութ համակրանքը:
Կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդն ընդառաջ է գնում նրան, ինչից նա զգուշանում, սարսափում, մահու չափ վախենում է: Կարծես վախի յուրաքանչյուր աստիճանի համար նա ունի ինքնաուրացման համապատասխան աստիճանի պատրաստություն, մի տեսակ դասալքություն: Նա վերցնում է այն, ինչն իրեն ահ է պատճառում, և մութ վայելք է զգում այն բանից, որ առանց պայքարի ու դիմադրության հանձնվի դրա ողորմությանը:roger-caillois

%d bloggers like this: