Պահոց | 7:41 ե.

ԽՈՍԵ ՕՐՏԵԳԱ Ի ԳԱՍԵԹ

2 Նյմ

Կյանքը միշտ էլ և առաջին հերթին հնարավորությունների պարզաբանում է: Եթե ամեն անգամ մեզ ներկայանար ընդամենը մեկ հնարավորություն, այդ բառը կկորցներ իր իմաստը: Այն կլիներ բացարձակ անխուսափելիություն: Սակայն հենց այդպիսին է մեր կյանքի զարմանալի և արմատական էությունը, որ այն միշտ մի քանի ճանապարհներ ունի, և խաչուղիները հնարավորությունների տեսք են ձեռք բերում, որոնց միջև մենք պիտի ընտրություն կատարենք:68136514_156853006

ՖՐԵԴԵՐԻԿ ՏՐԻՍՏԱՆ

2 Նյմ

Հոգին, որ ամփոփվում է ինքն իր մեջ, չի գտնվում անվտանգ վայրում, ինչպես նրան հավանաբար թվում է: Նա հյուծվում է: Եվ ընդհակառակն, հոգին, որ թափառում է ու որոնում, միշտ արթուն է, այդ պատճառով էլ պատրաստ է իր մեծ զարթոնքի պահին, որը հանդիպումն է բարեբախտության հետ: Ավելի լավ է ինչ որ ժամանակ դեգերել առանց որոշակի նպատակի, քան ապրել անշարժության մեջ: Ճախրող թռչունը քշվում է Ոգու քամուց: Անշարժ թռչունին վիճակված է մեռնել: Գնացեք ճանապարհով, քանի որ չկա ճանապարհը, եթե դուք նրանով չեք քայլում:581509_tsvetok_byilinki_veter_oduvanchik_1920x1200_(www.GdeFon.ru)

ԳԵՈՐԳԻ ԳՅՈՒՐՋԻԵՎ

2 Նյմ

Եթե մենք հիշենք ինքներս մեզ, ավելի քիչ սխալներ թույլ կտանք այս կյանքում: Ես փորձում եմ և կարողանում եմ հիշել ինձ: Հիշում եմ ամեն ինչ, բայց չեմ զգում այն, ինչ զգացել եմ այն ժամանակ: Եթե մտքերը արհեստական են, ապա կարող եմ ինքս իմ մեջ ստեղծել արհեստական զգացմունքներ:atrnsjxbl4tyyfn544ni

 

ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

2 Նյմ

Մերձավորի հանդեպ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը: Ահա անմարդկայնութան իրական գագաթը: Վերջիվերջո, թանկագինս, եթե ուշադիր նայես մարդկանց, ինքդ էլ կզարմանաս, թե ատելությունը որքան նման է սիրուն:a20220

%d bloggers like this: